Լուրեր

Մայրաքաղաքում բացվել է Ընթերցողի արձանը

20.04.2013

 Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու ամփոփոիչ միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է նկարիչ-քանդակագործ Նուռի՝ Արման Դավթյանի հեղինակած Ընթերցողի արձանի բացմանը:Բրոնզաձույլ քանդակը տեղադրվել է խորհրդանշական վայրում՝ Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի հարևանությամբ: Ավելի քան 2 մետր բարձրություն ունեցող կոմպոզիցիան կազմված է գրքերից և լուսամփոփից: Ցանկության դեպքում ընթերցասերները կարող են ազատ նստել քանդակի վրա և ընթերցանությամբ զբաղվելու: Ինտերակտիվ քանդակը մեկ այլ առանձնահատկություն էլ ունի. այն հնարավորություն է ընձեռում քանդակի հարակից տարածքից անվճար համացանցային կապով մուտք գործելու www.karda.am կայքէջ և ներբեռնել միլիոնավոր գրքեր: Ի դեպ, Ընթերցողի քանդակն իր տեսակի մեջ միակն է աշխարհում:Միջոցառմանը ներկա մտավորականները համոզմունք են հայտնել, որ մայրաքաղաքում նման արձանի բացումը ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու յուրօրինակ խթան կհանդիսանա:

← Վերադառնալ ցուցակին