Լուրեր

Սոցիալական ոլորտը ներկայացնող ՀԿ-ը մայիսի 5-ին սատարելու է Տարոն Մարգարյանին

19.04.2013

 Երևանում գործող սոցիալական ոլորտը ներկայացնող հասարակական կազմակերպություններն այսօր հանդիպեցին Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական ընտրական շտաբի ներկայացուցիչներ Արտակ Զաքարյանի, Մկրտիչ Մինասյանի և այլ անդամների հետ: Սոցիալական ոլորտը ներկայացնող հասարակական կազմակերպություններն իրենց շնորհակալությունը հայտնեցին Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին մշտապես իրենց աջակցելու և սոցիալական ոլորտը ուշադրության կենտրոնում պահելու համար, ինչպես նաև հայտարարեցին, որ կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում սատարելու են Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունը:
Կլոր սեղան քննարկման ժամանակ հասարակական կազմակերպությունների ղեկավարներն ու անդամները հնչեցրեցին սոցիալական ոլորտին և Երևանի քաղաքային տնտեսությանը վերաբերող բազմաթիվ հարցեր և խնդիրներ, որոնք կքննարկվեն նաև Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի` ապրիլի 30–ին նախատեսված հանդիպման ժամանակ:

← Վերադառնալ ցուցակին