Լուրեր
Երևանի քաղաքապետը հանդիպել է <<Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան>> բանկի ղեկավարության հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է <<Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան>> բանկի գործող գլխավոր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև բանկի ապագա գլխավոր տնօրեն Թիզ Քլեմենցը: Ներկայացնելով քաղաքապետարանի կողմից քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը` քաղաքապետը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրերի իրականացումը, ընդգծելով, որ այս մասով առկա է նաև փոխշահավետ համագործակցության... ավելին →
ԼՂՀ նախագահի ընտրություններում առավելագույն քվե է ստացել Բակո Սահակյանը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հուլիսի 19-ին կայացած նախագահի ընտրություններում նախնական արդյունքներով առավելագույն քվեները ստացել է ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը: Ընտրության արդյունքներն ամբողջությամբ ամփոփվել են, եւ նախնական տվյալներով 47085 ընտրող քվեարկել է Բակո Սահակյանի օգտին, որը կազմում է ընտրողների 66,7 տոկոսը: Նախագահին պաշտոնում առաջադրված թեկնածուներից ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, անկուսակցական Վիտալի Բալասանյանը ստացել է ընտրողների 32,50 տոկոս կամ 22966... ավելին →
Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Իրանի նորանշանակ դեսպանին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին: Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ վարչապետը մաղթել է նրան բեղմնավոր աշխատանք: «Մենք բարձր ենք գնահատում հայ-իրանական հարաբերությունները և պարտավոր ենք ջանքեր գործադրել, որպեսզի դրանք շարունակեն զարգանալ, ընդլայնվել և ավելի խորանալ: Դա բխում է մեր երկու ժողովուրդների շահերից»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետը նշել է, որ հայ-իրանական... ավելին →
Երևանի քաղաքապետը հանդիպել է Արգենտինայի դեսպանին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էրնեստո Ալվարես Ռիվերայի հետ։ Ընդգծելով հայ-արգենտինական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը` քաղաքապետը ներկայացրել է մայրաքաղաքի զարգացման հեռանկարները և նշել է, որ Երևանի և արգենտինական քաղաքների միջև հարաբերությունները ընդլայնման լայն հեռանկար ունեն:<<2000 թվականից Երևանը և Բուենոս Այրեսը քույր քաղաքներ են հանդիսանում։ Երևանը 2012 թվականի համաշխարհային գրքի... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստին, որտեղ զեկուցվել են 2012թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների և տարածքային մարմինների գործունեության արդյունքները: Մինչ օրակարգին անցնելը, Հանրապետության նախագահը որոշ դիտարկումներ է ներկայացրել կոլեգիայի նիստի մասնակիցներին: *** Նախագահ Սերժ Սարգսյանի բացման խոսքը ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստում Պետք է ասեմ, որ նախ վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը՝ սկսած... ավելին →
Քննարկվել են հայ-բուլղարական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Կարաստամատովին: Վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: «Հայաստանի կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի դուք հաջողությամբ կարողանաք իրականացնել Ձեր առաքելությունը»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Երկու բարեկամական երկրների միջև հարաբերությունների և առևտրատնտեսական կապերի զարգացման համատեքստում... ավելին →