Լուրեր

Մշակութային ոլոտը ներկայացնող ՀԿ-ը սատարելու է Տարոն Մարգարյանին

23.04.2013

 Երևանի մշակութային ոլորտը նեկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ստեղծագործական միությունների հայտնի գործիչներ Ռազմիկ Դավոյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Լևոն Անանյանը, Հակոբ Ղազանչյանը և այլոք այսօր հանդիպել են Երևանի ավագանու ընտրությունների ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբի պետ Էդուարդ Շարմազանովի և պատասխանատուների հետ: Հանդիպման ընթացքում մշակութային գործիչները հայտարարեցին, որ կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում սատարելու են Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունը: Մշակութային ոլորտը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և ստեղծագործական միությունների գործիչները հանդես եկան իրենց ելույթներով և շնորհակալություն հայտնելով Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին` հատկանշեցին փաստեր այն մասին, որ Երևանում կազմակերպվել և անցկացվել են բազմաթիվ մշակութային միջոցառումներ, այդ թվում Հայաստանը գրքի մայրաքաղաք ճանաչվելը, Հայ գրատպության 500 ամյակը և այլ միջոցառումներ, որոնց միջոցոցով Երևանը մշակութային առումով էլ ավելի ներկայանալի է դառնում:
Հնչեցին նաև այլ հարցեր և խնդիրներ, որոնք կքննարկվեն նաև Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի` ապրիլի 30–ին նախատեսված հանդիպման ժամանակ:

← Վերադառնալ ցուցակին