Լուրեր
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը երկաթուղայինի օրվա կապակցությամբ
Հարգելի երկաթուղայիններ, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ երկաթուղայինի օրվա կապակցությամբ: Ձեզնից յուրաքանչյուրն իր ավանդն ունի պետության համար կարևորագույն այս ոլորտի բնականոն աշխատանքի և զարգացման գործում: Երկաթուղին, համարվելով երկրի ենթակառուցվածքային զարգացման կարևորագույն բաղադրիչներից մեկը, մշտապես գտնվել է կառավարության ուշադրության կենտրոնում: Ներկայում մեր հիմնական խնդիրը երկաթուղային համակարգի հետագա արդիականացումն ու... ավելին →
Գույքագրվում են մայրաքաղաքում գործող ավտոկայանատեղիները
Հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով մայրաքաղաքում ավտոկայանման համար գանձվող գումարների մասով քաղաքացիների կողմից բարձրացվող դժգոհություններին, նշել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը գույքագրում և ուսումնասիրում է ավտոկայանման համար տրամադրված բոլոր պայմանագրերը, այդ թվում նաև պարզելու համար, թե արդյոք միայն տրամադրված տարածքում է իրականացվում տվյալ գործունեությունը: <<Այսօր մայրաքաղաքի հատկապես... ավելին →
Տարոն Մարգարյանը հանդիպել է Համաշխարհային սկաուտական շարժման գլխավոր քարտուղար Լյուկ Պանիսոյի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայկական սկաուտության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ Երևանում անցկացվող միջոցառումներին մասնակցելու նպատակով մայրաքաղաք ժամանած Համաշխարհային սկաուտական շարժման գլխավոր քարտուղար Լյուկ Պանիսոյի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև համաշխարհային և տարածաշրջանային սկաուտական շարժման պատվիրակության անդամներ:Ողջունելով հյուրերին և կարևորելով սկաուտական շարժման դերակատարումն ու առաքելությունը` Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ տարիներ շարունակ... ավելին →
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀ ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն Նախագահ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքին անսպառ երջանկություն, Ձեր ծրագրերի ու նախաձեռնությունների բարեհաջող իրականացում: Հայաստանում բարձր են գնահատում Ձեր ներդրումը մեր միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում: Բազմաբովանդակ... ավելին →
Երևանի քաղաքապետն ընդունել է Իրանի դեսպանին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին:Ողջունելով դեսպանին` քաղաքապետը շնորհավորել է մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Երևանի և իրանական քաղաքների միջև առկա ջերմ բարեկամական կապերն այսուհետ ևս կզարգանան ու կկրեն գործնական բնույթ. <<Համոզված եմ, որ Երևանի և Իրանի քաղաքների միջև հաստատված փոխգործակցությունը կշարունակվի, և... ավելին →
Կնքվել է մետրոյի վերակառուցման և վերազինման եռակողմ պայմանագիր
Երևանի քաղաքապետարանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և <<Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն>> ՓԲԸ-ն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ պայմանագիր են կնքել մայրաքաղաքի մետրոյի վերակառուցման և վերազինման աշխատանքների շարունակականությունն ապահովելու համար 5 մլն եվրո տրամադրելու վերաբերյալ: Բացի ՎԶԵԲ-ի 5 մլն եվրո վարկից, ծրագիրը կհամաֆինանսավորվի նաև Եվրոպական ներդրումային բանկի կողմից 5 մլն եվրո և նույնչափ գումարով Եվրոպական միության... ավելին →