Լուրեր

Հ. Նաղդալյան. «Ամեն մարդ պետք է իր վրա զգա երկրում իրականացվող բարեփոխումների արդյունքը»13.03.2012

Հ. Նաղդալյան. «Ամեն մարդ պետք է իր վրա զգա երկրում իրականացվող բարեփոխումների արդյունքը»

«Նախագահի ելույթը հիմնված էր երկրի իրավիճակի և կարևորագույն խնդիրների վերլուծության վրա: Շիտակ և սթափ ղեկավարի հայացք էր իրականությանը և այն խնդիրներին, որոնք ծառացած են երկրի առաջ: Ելույթ, որն ուղղված է երկրում բարեփոխումների շարունակմանն ու հզորացմանը, հայ ժողովրդի արժանապատիվ ապրելու իրավունքի ապահովմանը»,- մեկնաբանելով ՀՀ նախագահի՝ ՀՀԿ համագումարում հնչեցրած ելույթը՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը: «Այդ ելույթում ես... ավելին →

Կայացել է «Հայկական Սփյուռքի վիրտուալ թանգարան» կայքի շնորհանդեսը13.03.2012

Կայացել է «Հայկական Սփյուռքի վիրտուալ թանգարան» կայքի շնորհանդեսը

ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացել է «Հայկական Սփյուռքի վիրտուալ թանգարան» կայքի` www.armdiasporamuseum.com շնորհանդեսը, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից: «Հայկական Սփյուռքի վիրտուալ թանգարան» ծրագրի իրականացմամբ ՀՀ սփյուռքի նախարարությունը նպատակ ունի հանրահռչակել հայ ժողովրդի պատմությունը, մշակութային ժառանգությունն ու նվաճումները, սփյուռքահայ երիտասարդների շրջանում ձևավորել և արմատավորել հայ ազգային ինքնության, հայ ազգին պատկանելությամբ... ավելին →

Արամ Աթեշյան. «Չենք ուզում, որ մեզ օտարի նման վերաբերվեն»13.03.2012

Արամ Աթեշյան. «Չենք ուզում, որ մեզ օտարի նման վերաբերվեն»

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը երեկ Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովին (ԹԱՄԺ) ներկայացրել է նոր սահմանադրության վերաբերյալ Հայոց պատրիարքարանի պահանջներն ու առաջարկությունները: Տեղեկացնում է թուրքական «Հյուրիյեթ»(Hurriyet) թերթը: «Ակնկալում ենք, որ մայր օրենքը կլինի մոր նման ջերմ, բարեխիղճ ու հոգատար: Մենք ուզում ենք ունենալ իր զավակաների միջև խտրականություն չդնող սահմանադրություն: Հայերը այս հողերի հարազատ զավակներն են և չենք ուզում, որ մեզ օտարի... ավելին →

ՀՀ վարչապետն անխուսափելի է համարում Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը13.03.2012

ՀՀ վարչապետն անխուսափելի է համարում Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստան է հրավիրում իսրայելցի զբոսաշրջիկներին: «Մենք պատրաստ ենք ընդունել իսրայելցի զբոսաշրջիներին: Առաջիկա տարիներին ակնկալում ենք ընդունել շուրջ երեք միլիոն զբոսաշրջիկներ ամբողջ աշխարհից, այդ թվում նաև` շատ իսրայելցիների»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Իսրայելական ynet.co.il կայքը տեղեկացնում է, որ ներկայում Հայաստանը տարեկան ընդունում է շուրջ 750 հազար զբոսաշրջիկների: ՀՀ վարչապետը նաև նշել է, որ Հայաստանը բարելավում է իր ենթակառուցվածքները և... ավելին →

Բորդյուժան սխալ է համարում Ադրբեջանի սպառազինման քաղաքականությունը12.03.2012

Բորդյուժան սխալ է համարում Ադրբեջանի սպառազինման քաղաքականությունը

 Ադրբեջանի կողմից մեծ քանակությամբ սպառազինության ձեռք բերումն ամբողջությամբ իր իրավունքն է, սակայն դա ճիշտ քաղաքականություն չէ մի պետության կողմից, որը գտնվում է խաղաղ բանակցային գործընթացում: Այս մասին մարտի 12-ին ՀԱՊԿ ներկայացուցիչերի կառավարման մարմինների անդամների նիստից հետո հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հավաստիացրեց, որ վերջին շրջանում իրականացված քաղաքականության... ավելին →

BBC-ն մեկնաբանում է «Եվրատեսիլ»-ից հրաժարվելու Հայաստանի որոշումը12.03.2012

BBC-ն մեկնաբանում է «Եվրատեսիլ»-ից հրաժարվելու Հայաստանի որոշումը

BBC-ն անդրադարձել է այն հարցին, թե ինչու է Հայաստանը հրաժարվել մասնակցել Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ»-ին: Պաշտոնական պատմություն» ծրագրի հեղինակ Ջոն Քենեդի օ’Քոնորը, Today հաղորդման շրջանակներում խոսելով Հայաստանի` Բաքու մեկնելուց հրաժարվելու մասին, նշել է, որ նման բան տեղի է ունենում առաջին անգամ այն դեպքից հետո, ինչ Ավստրիան հրաժարվել էր 1969 թվականին մասնակցել Մադրիդում կայանալիք մրցույթին: Նա խոսել է այն մասին, որ երկու երկրների միջեւ «մեծ... ավելին →