Լուրեր
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՐԱՎԻՐԵԼ Է ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կառավարությունում հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցել են հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները՝ վարչապետի գլխավորությամբ, ՀՀ նախագահի և կառավարության աշխատակազմերի ղեկավարները, ՀՀ գլխավոր դատախազը, Երևանի քաղաքապետը, ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների ղեկավարները և ՀՀ ԳԱԱ նախագահը: Հանրապետության նախագահի ներածական խոսքից հետո, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը ներկայացրել է գնումների... ավելին →
Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի նախաձեռնած <<Երևանը մեր տունն է>> խորագրով 6-օրյա ծրագիրն ավարտվեց: Ծրագրի եզրափակիչ միջոցառմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Սեպտեմբերի 10-ին մեկնարկած արշավի նպատակն էր երիտասարդ երևանցիներին ակտիվորեն ներգրավել մայրաքաղաքում իրականացվող տարատեսակ ծրագրերին ու, այդպիսով, նաև ապահովել նրանց մասնակցությունը մայրաքաղաքի զարգացման և բնականոն կյանքի ապահովման գործին:Ծրագրի մասնակից... ավելին →
Հարգելի Դմիտրի Անատոլիի, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ծննդյան օրվա կապակցությամբ: Ի սրտե մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքին խաղաղություն, երջանկություն և առողջություն: Մաղթում եմ Ձեզ արդյունավետ գործունեություն և նորանոր ձեռքբերումներ՝ ի բարօրություն Ռուսաստանի և ռուս ժողովրդի: Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը, ուղղված Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունների հետագա ինտեգրացիային, կհանգեցնեն շոշափելի արդյունքների՝ մեր երկու երկրների... ավելին →
Լիտվայի Սեյմի պատգամավորական խումբը դատապարտել է ադրբեջանական իշխանությունների քայլերը
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի համանախագահ Էդուարդ Շարմազանովը հեռախոսազրույց է ունեցել խմբի լիտվական կողմից համանախագահ Ալգիս Կաշետայի հետ` բարձր գնահատելով Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելու վերաբերյալ Լիտվայի Սեյմի մի խումբ պատգամավորների` միջազգային հանրությանն ուղղված հայտարարությունը: Հայտարարությունը ստորագրած պատգամավորները, այդ թվում` Ալգիս Կաշետան, Կեստուտիս Մասյուլիսը, Դակյա Կուոդիտեն, Դանգուտե Միկուտյենեն, Պյետրաս... ավելին →
Կհանձնվի Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: ՀՀ կառավարությունը որոշել է Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ շնորհելու համար իր պահուստային ֆոնդից հատկացնել 200 հազար ԱՄՆ դոլար: Եվս 300 հազար ԱՄՆ դոլար է հատկացնում «Փյունիկ» հիմնադրամը. այս 500 հազար ԱՄՆ դոլարը կկազմի մրցանակի ընդհանուր գումարը: Մրցանակի հանձնման արարողության ծախսը փոխհատուցելու համար ևս 50 հազար ԱՄՆ դոլար... ավելին →
<<Հայաստանի Փոքրիկ Երգիչները>> հյուրընկալվել են Երևանի քաղաքապետին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է Երևանի քաղաքապետարանի <<Հայաստանի Փոքրիկ Երգիչներ>> երգչախմբի սաներին ու գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանին:Երգչախումբը վերջերս է վերադարձել Ճապոնիայի 18 քաղաքներում կայացած 40-օրյա համերգային շրջագայությունից, որը նվիրված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելուն և հայ գրատպության 500-ամյակին, ինչպես նաև հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման... ավելին →