Լուրեր
Կայացել է քաղաքաշինական խորհրդի բնապահպանական հանձնաժողովի առաջին նիստը
<<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի համաձայն, մայրաքաղաքի կառուցապատման և առանձին կարևորագույն կառույցների նախագծերի քննարկման հարցերում Երևանի քաղաքապետին մասնագիտական խորհրդատվություն ապահովելու նպատակով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ձևավորվել է քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանության հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են 19 բնապահպանական ուղղվածության հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ,... ավելին →
Երևանի քաղաքապետն աշխատանքային շրջայց է կատարել Ավան վարչական շրջանում
Երևան քաղաքի զարգացման ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում շարունակվում են բարեկարգվել, կանաչապատվել ու կահավորվել բակային տարածքները:Ավան վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է նոր, հարմարավետ ու խաղային ատրակցիոններով կահավորված մի շարք բակ-պուրակներ:Ավան-Առինջ թաղամասի երկրորդ միկրոշրջանի բակը ևս համալրել է մայրաքաղաքի հարյուրավոր բարեկարգ բակերի շարքը: Գեղեցիկ զրուցարաններով,... ավելին →
Հայաստան-Ռուսաստան միջկառավարական նոր հանձնաժողովի առաջին նիստը կանցկացվի աշնանը
Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ` Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Պուտինը հայտարարել է, որ հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական նոր հանձնաժողովը կազմավորվել է, որի առաջին նիստը կանցկացվի ընթացիկ տարվա աշնանը: «Աշնանը ծրագրվել է հայ և ռուս գործընկերների հանդիպումը: Նրանց առջև ծառացած է հստակ խնդիր`կազմել մինչև 2020 թվականը երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման ճանապարհային քարտեզը»,- ասել է Պուտինը: Նրա... ավելին →
ԳԴՀ Հեսսեն երկրամասի պատվիրակությունը՝ Աժ-ում
Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն օգոստոսի 8-ին ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հեսսեն երկրամասի՝ 12 անդամից կազմված պատվիրակությանը՝ փոխվարչապետ, արդարադատության, ինտեգրացիայի եւ Եվրոպայի հարցերի նախարար Յորգ-Ուվե Հանի գլխավորությամբ: Հայկական կողմից հանդիպմանը ներկա էին պատգամավորներ Արտակ Դավթյանը, ով նաեւ Հայաստան-Գերմանիա բարեկամության խմբի ղեկավարն է, Վահան Հովհաննիսյանը, Արտակ Զաքարյանը, Շիրակ Թորոսյանը: Ողջունելով գերմանական պատվիրակության անդամներին... ավելին →
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը երկաթուղայինի օրվա կապակցությամբ
Հարգելի երկաթուղայիններ, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ երկաթուղայինի օրվա կապակցությամբ: Ձեզնից յուրաքանչյուրն իր ավանդն ունի պետության համար կարևորագույն այս ոլորտի բնականոն աշխատանքի և զարգացման գործում: Երկաթուղին, համարվելով երկրի ենթակառուցվածքային զարգացման կարևորագույն բաղադրիչներից մեկը, մշտապես գտնվել է կառավարության ուշադրության կենտրոնում: Ներկայում մեր հիմնական խնդիրը երկաթուղային համակարգի հետագա արդիականացումն ու... ավելին →
Գույքագրվում են մայրաքաղաքում գործող ավտոկայանատեղիները
Հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով մայրաքաղաքում ավտոկայանման համար գանձվող գումարների մասով քաղաքացիների կողմից բարձրացվող դժգոհություններին, նշել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը գույքագրում և ուսումնասիրում է ավտոկայանման համար տրամադրված բոլոր պայմանագրերը, այդ թվում նաև պարզելու համար, թե արդյոք միայն տրամադրված տարածքում է իրականացվում տվյալ գործունեությունը: <<Այսօր մայրաքաղաքի հատկապես... ավելին →