Լուրեր

Սերժ Սարգսյանն ապացուցված է համարում Արցախի հայկական լինելն ու սեփական ապագան որոշելու իրավունքը 02.05.2012

Սերժ Սարգսյանն ապացուցված է համարում Արցախի հայկական լինելն ու սեփական ապագան որոշելու իրավունքը

Հայ ժողովուրդը պետք է ապացուցի, որ Արցախյան հերոսամարտից տուն չվերադարձած քաջերի արյունը իզուր չի հեղվել: Այս մասին հայտարարեց ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը մայիսի 2-ին Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզչության շրջանակում Կոտայքի մարզկենտրոն Հրազդան քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ: Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ այս տարիների ընթացքում առաջնային խնդիր է եղել Արցախյան պատերազմում ձեռք բերած հաղթանակի ամրապնդումը հայ ժողովորդի մեջ: «Հայաստանի Հանրապետությունն արդեն կայացած... ավելին →

Երևանում բացվել է Վահրամ Փափազյանի կիսանդրին02.05.2012

Երևանում բացվել է Վահրամ Փափազյանի կիսանդրին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Խորհրդային Միության ու Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանը հանդիսավորությամբ բացել են Վահրամ Փափազյանի կիսանդրին:Կիսանդրու բացմանը ներկա են եղել դերասաններ, արվեստագետներ, երևանցիներ: Կիսանդրու հեղինակ Լևոն Թոքմաջյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին մեծ աջակցության համար:Քանդակագործն ընդգծել է, որ կիսանդրին կերտել է որպես արտիստի երկրպագու և հավելել, որ Փափազյանի հուշարձանն ստեղծելն իր վաղեմի մտադրություն է եղել,... ավելին →

Երևանի քաղաքապետը աշխատանքային շրջայց է կատարել Կենտրոն վարչական շրջանում02.05.2012

Երևանի քաղաքապետը աշխատանքային շրջայց է կատարել Կենտրոն վարչական շրջանում

Շարունակվում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքային շրջայցերը վարչական շրջաններ: Հերթական աշխատանքային շրջայցի ընթացքում Տարոն Մարգարյանը ծանոթացել է քաղաքապետարանի 2012թ.-ի ծրագրերով Կենտրոն վարչական շրջանում կատարվող բարեկարգման և կանաչապատման աշխատանքներին:Վարչական շրջանի պատասխանատուները քաղաքապետին են ներկայացրել բակային տարածքներում և բազմաբնակարան շենքերի մուտքերում իրականացվող բարեկարգման համալիր աշխատանքների արդյունքները, ընթացքն ու նախատեսվող ծրագրերը:Շրջայցի... ավելին →

Արդյունաբերական քաղաքականությամբ պետությունը մասնավոր հատվածին տրամադրելու է օժանադակության տարբեր գործիքներ02.05.2012

Արդյունաբերական քաղաքականությամբ պետությունը մասնավոր հատվածին տրամադրելու է օժանադակության տարբեր գործիքներ

Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռամավարության նպատակն է խթանել ներդրումները' ստեղծելով նոր արդիական աշխատատեղեր: Այս մասին հայտարարեց Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը' Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության անդամների հետ ՀՀԿ նախընտրական ծրագրի տնտեսական հատվածի շուրջ քննարկումների ժամանակ: «Համաշխարհային ֆինանսատնտեսական Ճգնաժամը ստիպեց առաջնորդվել նոր մոտեցումներով, գտնել... ավելին →

ՀՀ Նախագահը ծանոթացավ Հրազդանի քաղաքային պոմպակայանում իրականացված աշխատանքներին02.05.2012

ՀՀ Նախագահը ծանոթացավ Հրազդանի քաղաքային պոմպակայանում իրականացված աշխատանքներին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 2-ին Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ծանոթացավ Հրազդան քաղաքի ջրամատակարարման պոմպակայաններում իրականացված աշխատանքների հետ:  «Մաքրավան-2» պոմպակայանում Հրազդան քաղաքի համար տեղադրված հնամաշ պոմպերի էլեկտրաէներգիայի ծախսը կազմում էր 800 հազ. ԿՎՏ/ամիս: Ծրագրի իրականացումից հետո նոր տեղադրված պոմպերի էլեկտրաէներգիայի ծախսը կազմում է 530 հազ ԿՎՏ/ամիս: Էլեկտրէներգիայի ամսական խնայողությունը կազմում է մոտ 6. 8 մլն դրամ: ... ավելին →

Բիզնես միջավայրի բարելավումը տեսանելի կլինի առաջիկա տարիների ընթացքում. ՀՀ վարչապետ02.05.2012

Բիզնես միջավայրի բարելավումը տեսանելի կլինի առաջիկա տարիների ընթացքում. ՀՀ վարչապետ

Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրով շարունակվելու են բիզնես միջավայրի բարելավման լայնածավալ աշխատանքները: Այս մասին հայտարարեց Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը' Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության անդամների հետ ՀՀԿ նախընտրական ծրագրի տնտեսական հատվածի շուրջ քննարկումների ժամանակ: «Մենք արդեն իսկ ձեռնամուխ ենք եղել բիզնես միջավայրի բարելավման մեծ փաթեթի ներդրմանը: Իհարկե, կատարված... ավելին →