Լուրեր
Վարչապետ Տիգրան Սարգսյանը դասախոսություն է ունեցել Հարվարդի համալսարանում
ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Հարվարդի համալսարանական քաղաք։ ՀՀ կառավարության ղեկավարը հանդիպում-դասախոսություն է ունեցել աշխարհի առաջատար համալսարաններից մեկում՝ Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցում (Harvard University, Kennedy School of Government)։ Վարչապետը գրառում է կատարել բարձրաստիճան պաշտոնյաների գրամատյանում, ապա Բելֆեր կենտրոնում հանդիպել է Հարվարդի համալսարանի, Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտի (MIT) և Թաֆթսի... ավելին →
Վարչապետ Սարգսյանը հանդիպել է Մասաչուսեթսի նահանգապետ Դեվալ Պատրիկին
Դեկտեմբերի 12-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգապետ Դեվալ Պատրիկին: ՀՀ կառավարության ղեկավարը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից Մասաչուսեթսի նահանգապետին է փոխանցել Մխիթար Գոշի մեդալը: Վարչապետ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Դեվալ Պատրիկին Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանի կառուցման գործում ցուցաբերած աջակցության համար։ Նահանգապետը ՀՀ վարչապետին խնդրել է իր երախտագիտության խոսքերը հայտնել ՀՀ Նախագահին շքանշանի համար։ ... ավելին →
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարան: Կառավարության ղեկավարը շրջել է համալսարանում և ծանոթացել տեխնոլոգիական այն նորարարություններին, որոնք իրականացվում են ուսումնական հաստատությունում: Համալսարանում Տիգրան Սարգսյանը հանդիպել է աշխարհում ժամանակակից տաս լավագույն տնտեսագետներից մեկի համարումն ունեցող պոլսահայ Դարոն Աջեմօղլուի հետ: Քննարկվել են համաշխարհային տնտեսության ժամանակակից մարտահրավերները, մասնավորապես... ավելին →
Անցկացվեց ՙՄենք առանց քեզ…՚ խորագրով համերգային ծրագիրը
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և ՙՈչ պետական բուհերի ուսանողական կենտրոն՚ հասարակական կազմակերպությունը դեկտեմբերի 13-ին Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում անցկացրին ՙՄենք առանց քեզ…՚ խորագրով համերգային ծրագիրը։ Մշակութային ծրագրին մասնակցում էին ոչ պետական բուհերի և օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի շնորհաշատ ուսանողները։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղակավար Կարեն Ավագյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, նշեց, որ ժամանակին, երբ նոր-նոր... ավելին →
Հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կազմակերպել էր հանդիպում` քննարկելու օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ նրանց առաջարկները: Հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը հավաստիացրեց, որ այս քննարկումների ժամանակ ներկայացված առաջարկները եւ բարձրացված խնդիրները հանձնաժողովի ուշադրության կենտրոնում կլինեն, իսկ օպտիմալ առաջարկները կներառվեն նախագծերում: «Հայաստանի... ավելին →
Ամանորյա միջոցառումները նախատեսված են դեկտեմբերի 20-ից հունվարի 13-ը
Երևանն Ամանորին պատրաստվում է միջոցառումների որակական ու քանակական աննախադեպ ցուցանիշով ու նորամուծություններով: Տոնակատարությունները մեկնարկելու են դեկտեմբերի 20-ից՝ ամանորյա առաջին բացօթյա համերգով և խորհրդանշական միջոցառմամբ, երբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիսավորությամբ կմիացնի հանրապետության գլխավոր տոնածառի և մայրաքաղաքի տոնական լույսերը, ինչին կհաջորդի մեծ հրավառությունը։ <<Բոլոր վարչական շրջաններում նախատեսել ենք բազմապիսի ծրագրեր։ Այս տարի առաջին անգամ տոնածառեր... ավելին →