Լուրեր

2013 թվականին ՀՀ քաղաքային համայնքների լավագույն մարզական բակերը Նոր Նորք և Աջափնյակ վարչական շրջաններում են

24.12.2013

 ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ամփոփել է ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող լավագույն մարզական քաղաքային և գյուղական համայնք և լավագույն մարզական բակ ստուգատեսի արդյունքները:
Ըստ այդմ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում լավագույն մարզական բակ ստուգատեսում 1 - ին տեղ է գրավել և 1 միլիոն դրամով պարգևատրվել Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի Թոթովենցի նրբանցքի 3-ի 1 (երկրորդ և երրորդ շենքերին հարակից) բակը:
Նույն ստուգատեսում երկրորդ տեղ է զբաղեցրել և 600 հազար դրամով պարգևատրվել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի շինարարների փողոցի 15/2 շենքի բակը:
Համապատասխան վկայագրերն ու դրամական պարգևները Աջափնյակ և Նոր Նորք վարչական շրջանների ղեկավարներ Արտավազդ Սարգսյանին ու Արմեն Ուլիխանյանին հանձնել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը` մաղթելով մարզական նորանոր ձեռքբերումներ:

← Վերադառնալ ցուցակին