Լուրեր
Երևանի քաղաքապետը հյուրընկալել է Համայն եզդիների հոգևոր առաջնորդի գլխավորած պատվիրակությանը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Համայն եզդիների հոգևոր առաջնորդ, Նորին սուրբ մեծություն Միրե-Միրա Թախսին Բեգի գլխավորած պատվիրակությանը, որը Երևան է ժամանել ՀՀ Արմավիր մարզի Ակնալիճ գյուղում տեղի ունեցած <<Եզդիների սրբատեղի>> տաճարի բացման արարողությանը մասնակցելու առիթով:Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է հյուրերին՝ սրբատեղի-տաճարի բացման կապակցությամբ: <<Վստահ եմ, որ սրբատեղին կդառնա հայաստանաբնակ եզդիական համայնքի հավաքատեղիներից մեկը։... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Սոպոտի քաղաքապետի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Լեհաստանի Սոպոտ քաղաքի քաղաքապետ Յացեկ Կորնովսկիի գլխավորած պաշտոնական պատվիրակության հետ: Ողջունելով գործընկերոջը` Տարոն Մարգարյանը, համառոտ ներկայացնելով Երևան քաղաքի կառավարման համակարգն ու առաջնահերթությունները, առանձնացրել է նաև քաղաքի մշակութային հարուստ պատմությունն ու մայրաքաղաքի մշակութային կյանքի աշխուժացմանն ու հարստացմանն ուղղված քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունը:<<Կարծում եմ` Երևանը և Սոպոտը համագործակցության լայն... ավելին →
Ազգային ժողովը քննարկեց 2011թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը
Հոկտեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ պատգամավորները շարունակեցին նախորդ օրն ընդհատված ՀՀ կենտրոնական բանկի ներկայացրած «2011 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման մասին» հաշվետվության քննարկումը: Հարակից ելույթում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը: Հարակից ելույթ ունեցավ նաեւ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ... ավելին →
Կայացել է հայագիտության հարցերով խորհրդի նիստ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել հայագիտության հարցերով խորհրդի հերթական նիստը։ Համաձայն հաստատված օրակարգի` ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը զեկուցել է «Հայաստանի Հանրապետության հայագիտության ոլորտի զարգացման 2010-2025 թթ. ռազմավարության» իրականացման ծրագրով նախատեսված միջոցառումների ընթացքի մասին: Նշենք, որ 2012 թ. հունվարի 12-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել հայագիտության զարգացման... ավելին →
Խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
Հոկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Պատգամավորները շարունակեցին քննարկել նախորդ օրն ընդհատված «ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Մինասի Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին» ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը: Քննարկվող հարցի վերաբերյալ ելույթ ունեցան ԱԺ պատգամավորները: ԲՀԿ խմբակցության անդամներ Ստեփան Մարգարյանի եւ Էլինար Վարդանյանի կարծիքով` Վարդան Օսկանյանի դեմ իրականացվող քրեական գործը քաղաքական ենթատեքստ... ավելին →
Հանձնարարվել է վերահսկել թեժ գծերով ստացվող զանգերի ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքների ընթացքը
Հոկտեմբերի 14-ի <<Էրեբունի-Երևան>> տոնակատարության միջոցառումներին ընդառաջ աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կազմակերպել մայրաքաղաքի տոնական տեսքի արտաքին ձևավորման և լուսավորման համապատասխան աշխատանքները: Զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով շարունակվում են տոնակատարության միջոցառումների կազմակերպման աշխատանքները: Արտաքին կապերի վարչության պետը զեկուցել է, որ այս տարի <<Էրեբունի-Երևան>>... ավելին →