Լուրեր
ՆԱԽԱԳԱՀՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԵՎ ՀՅՈՒՐԵՐԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ուղերձ է հղել Երևանում անցկացված հայ-ռուսական միջտարածաշրջանային երկրորդ համաժողովի մասնակիցներին և հյուրերին: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն ողջունում եմ մեր երկրների պետական իշխանության, բիզնեսի և հասարակական շրջանակների ներկայացուցիչներին արդեն երկրորդ անգամ Երևանում հավաքող հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի մասնակիցներին և հյուրերին: Հայաստանին և Ռուսաստանին միավորում են եղբայրության և բարեկամության բազմադարյա... ավելին →
Երևանի քաղաքապետը հանդիպել է Շիրազի քաղաքապետի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Շիրազ քաղաքի քաղաքապետ Ալիռեզա Պակֆետրատի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ, ովքեր Երևան են ժամանել <<Էրեբունի-Երևան-2794>> տոնակատարությանը մասնակցելու առիթով: Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել հյուրերին Երևանի տոնին մասնակցելու հրավերն ընդունելու համար: Խոսելով Երևանի պատմամշակութային ընդհանուր նկարագրի մասին՝ քաղաքապետը կարևորել է նաև քաղաքի զարգացմանն ուղղված նոր... ավելին →
Ալեքսանդր Գրիգորյանը, Ռաֆայել Վահանյանը և Հենրիխ Մխիթարյանը՝ Երևանի պատվավոր քաղաքացիներ
Հոկտեմբերի 12-ին գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել կառավարության պահուստային ֆոնդից որպես կապիտալ սուբվենցիա տրամադրված 1,300,000.0 հազար դրամը մայրաքաղաքի դեռևս չջեռուցվող 36 դպրոցների ջեռուցման համակարգերով ապահովելու նպատակով օգտագործելու մասին որոշման նախագծին. <<Քաղաքապետարանն իրականացնում է բոլոր չջեռուցվող կրթական, մշակութային, նախադպրոցական հաստատությունները, գրադարանները ջեռուցման համակարգերով... ավելին →
Քաղաքամայր Երևանը պատրաստվում է հերթական տարեդարձին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային հերթական շրջայցով ծանոթացել է <<Էրեբունի-Երևան 2794-ամյակի>> տոնակատարությունների շրջանակում մայրաքաղաքում ընթացող տոնական բեմերի կահավորման աշխատանքներին:<<Էրեբունի>> թանգարանին հարակից տարածքում Տարոն Մարգարյանին են ներկայացվել գլխավոր թատերականացված ներկայացման մանրամասներն ու բեմական կահավորման աշխատանքները:Բեմականացման գլխավոր ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը քաղաքապետին վստահեցրել է, որ հոկտեմբերի 14-ին թանգարանի... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է <<Էրեբունի-Երևան>> տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Մարսելի 13-րդ և 14-րդ թաղամասերի թաղապետ Գարո Հովսեփյանի հետ: Ողջունելով և շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար` քաղաքապետը բարձր է գնահատել Երևանի և Մարսելի միջև հաստատված բարեկամությունն ու համագործակցությունը և ընդգծել իր պատրաստակամությունն այն ավելի ընդլայնելու և ամրապնդելու ուղղությամբ:<<Մարսել կատարած այցի... ավելին →
<<Էրեբունի-Երևան 2794-ամյակի>> տոնակատարություններին ընդառաջ <<Գաֆէսճեան արվեստի կենտրոնում>> բացվել է <<Երևան. հայացք ապագայից>> խորագիրը կրող ցուցահանդեսը: Հանդիսավոր բացման պատիվը վերապահվել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Քաղաքապետը շրջել է սրահում, ծանոթացել ներկայացված աշխատանքներին:Արվեստասեր հասարակության դատին է ներկայացվել հայազգի մեծանուն արվեստագետների գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ` անցյալ դարի առաջին կեսի երևանյան... ավելին →