Լուրեր
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Հայ Օգնության Ֆոնդի <<Երեխաների աջակցության կենտրոն>>
Մայրաքաղաքում համատեղ իրականացվող սոցիալական կարևորագույն ծրագրերից ևս մեկի՝ մուրացիկ, թափառաշրջիկ, բռնությունների ենթարկված ու ծնողական խնամքից դուրս մնացած երեխաների աջակցության ուղղությամբ տարվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Հայ Օգնության Ֆոնդի <<Երեխաների աջակցության կենտրոն>>: Կենտրոնում շուրջօրյա ապաստանում են 3-18 տարեկան 42 երեխաներ: Շրջելով կենտրոնի մասնաշենքում և ծանոթանալով երեխաների համար ստեղծված պայմաններին... ավելին →
ՀՀ-ում կստեղծվի նավթամթերքների մարքեթինգի և առաքման հայ-ռուսական ձեռնարկություն
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Ռոսնեֆտ» նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինի գլխավորած պատվիարկությանը: Կառավարության ղեկավարը ողջունել է «Ռոսնեֆտ» և «Օյլ տեխնո» ընկերությունների նախաձեռնությամբ Հայաստանում նավթամթերքների մարքեթինգի և առաքման բնագավառում համատեղ ձեռնարկություն ստեղծելու նախագիծը և նշել է, որ մեր երկիրը շահագրգռված է դրանում: «Ուրախ ենք նման լուրջ ներդրողի՝ հայկական շուկա մուտք գործելու կապակցությամբ, և կներդնենք... ավելին →
Երկրի թիվ մեկ հարցը աշխատատեղերի ստեղծումն է
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ՀՀ կառավարությունը, հիմք ընդունելով իր նախկին որոշումներից մեկով հավանության արժանացած ՀՀ զբաղվածության 2013-2018 թթ. ռազմավարությունը, հավանություն է տվել «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի հայեցակարգին, որով առաջարկվում են զբաղվածության քաղաքականության մշակման և իրականացման մոտեցումներն ու մեխանիզմներն արտացոլող նոր օրենքի հիմնադրույթները։ Դրանցից են ճկունության հնարավորության... ավելին →
Ապրիլի 4-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ- փառատոնի ժյուրիի անդամ մի խումբ մտավորականների: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո ապրիլի 5-ին արդեն 6-րդ անգամ կմեկնարկի ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնը, որը նվիրված է հայ մեծանուն պոետներ Պարույր Սեւակին եւ Համո Սահյանին: Այս անգամ եւս, փառատոնը կանցկացվի Հայաստանի մարզերում, Երեւանում, Արցախում, Ջավախքում: Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց փառատոնի... ավելին →
04.04.2013
Հարգելի պարոն Վարդազարյան, Սիրելի մաեստրո Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-ամյակի կապակցությամբ: Լինելով մեր ժամանակների ամենասիրված կոմպոզիտորներից եւ էստրադային ու ջազային երաժշտության հեղինակ - կատարողներից մեկը` Դուք մեծ ժողովրդականություն եք վայելում որպես ստեղծագործական լայն մտահորիզոնի տեր արվեստագետ, հանրահայտ ու սիրված երգերի, ներկայացումների եւ ֆիլմերի երաժշտության հեղինակ` այդ ամենը հաջողությամբ զուգակցելով մանկավարժական ու հասարակական գործունեության հետ: ... ավելին →
ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 3-ի նիստում Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկվեց ՀՀ կառավարության ներկայացրած «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ նոր աշխատողի համար գրանցման հայտում եւ (կամ) եկամտային հարկի ամփոփ հաշվարկում ներառվելիք` անձին վերաբերող սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվությունը... ավելին →





