Լուրեր

Դիմումները՝ նաև առցանց տարբերակով

04.03.2014

 Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը մայրաքաղաքի բոլոր բնակիչներին հնարավորություն է ընձեռում քաղաքապետարանի այս կամ այն ստորաբաժանմանն ուղղված դիմումները ներկայացնել նաև առցանց տարբերակով:
Առցանց դիմումները ներկայացվում են համապատասխան բաժնում լրացնելով բաց թողնված տողերը, ըստ անհրաժեշտության կցելով նաև համապատասխան փաստաթղթեր:
2013 թվականի ընթացքում քաղաքացիների կողմից առցանց եղանակով 144 դիմում է ստացվել: Ներկայացված բոլոր դիմումները, ինչպես առձեռն դիմումների դեպքում, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ստացել են իրենց պատասխանները:
Առցանց դիմումը քաղաքացիներին հնարավորություն է ընձեռում տանը կամ ցանկացած վայրում, օգտվելով համակարգչից, դիմում հղել ու նաև պատասխան ստանալ:
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի կայքը հնարավորություն է տալիս նաև տրամադրված բանալի կոդերի միջոցով առցանց հետևել առձեռն, գրավոր ներկայացված դիմումի ընթացքին:

← Վերադառնալ ցուցակին