Լուրեր

ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյին13.11.2012

ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նոյեմբերի 13-ին ընդունեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին ԱԺ փոխնախագահները, ԱԺ մշտական հանձնաժողովների եւ խմբակցությունների ղեկավարները: Ողջունելով հյուրերին` Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի եւ Ուրուգվայի միջեւ առկա են ջերմ եւ բարեկամական հարաբերություններ, որոնք անհրաժեշտ է ավելի ու... ավելին →

Բարելավվում են տրանսպորտի ոլորտի օրենսդրական կարգավորումները13.11.2012

Բարելավվում են տրանսպորտի ոլորտի օրենսդրական կարգավորումները

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի նիստ: ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը ներկայացրել է տրանսպորտի ոլորտում մարդատար-տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումների կազմակերպման ենթաոլորտի առաջարկությունների փաթեթը: Մարդատար-տաքսի ավտոմեքենաներով... ավելին →

Ազգային ժողովը շարունակեց ՀՀ 2013 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումը13.11.2012

Ազգային ժողովը շարունակեց ՀՀ 2013 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումը

Նոյեմբերի 13-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Նիստին ներկա էին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոն եւ նրա գլխավորած պատվիրակությունը: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Մեծարգո պարոն Օռիկո, շատ ուրախ ենք ՀՀ Ազգային ժողովում հյուրընկալել քաղաքական ու պետական գործչի, ով ներկայացնում է մի պետություն, որը սկիզբ դրեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման... ավելին →

Վարչապետն ընդունել է Եվրասիական միջկուսակցական խորհրդակցություններին մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչներին13.11.2012

Վարչապետն ընդունել է Եվրասիական միջկուսակցական խորհրդակցություններին մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչներին

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրասիական միջկուսակցական խորհրդակցություններին մասնակից Ռուսաստանի «Եդինայա Ռոսիա», Ուկրաինայի «Ռեգիոններ», Ղազախստանի ժողովրդադեմոկրատական «Նուր Օտան» կուսակցությունների ներկայացուցիչներին: Կառավարության ղեկավարը ողջունել է կուսակցական համագործակցությունն ակտիվացնելու քայլերը և կարևորել միջկուսակացական երկխոսության հետագա զարգացումը: «Դա մեզ համար ունի կարևոր նշանակություն: Մեր երկրները համատեղ գործում... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԵՆԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԺԱՆ-ՊԻԵՌ ԲԵԼԻ ՀԵՏ13.11.2012

ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԵՆԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԺԱՆ-ՊԻԵՌ ԲԵԼԻ ՀԵՏ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելի հետ: Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է, որ դարերի պատմություն ունեցող հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամությունը Հայաստանի անկախությունից ի վեր վերաճել է երկու պետությունների փոխշահավետ սերտ գործընկերության և քաղաքական ակտիվ երկխոսությամբ առանձնացող բարձր մակարդակի հարաբերությունների: Այդ հարաբերություններում, Նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելի համոզմամբ, կարևոր և... ավելին →

Տեղի ունեցավ ՀՀԿ <Ագարակի Պ/ՄԿ> ՓԲԸ Հարստացուցիչ ֆաբրիկայի սկզբնական կազմակերպության ժողով13.11.2012

Տեղի ունեցավ ՀՀԿ <Ագարակի Պ/ՄԿ> ՓԲԸ Հարստացուցիչ ֆաբրիկայի սկզբնական կազմակերպության ժողով

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ <Ագարակի Պ/ՄԿ> ՓԲԸ Հարստացուցիչ ֆաբրիկայի սկզբնական կազմակերպության սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 41 անդամներից մասնակցում էին 34-ը: Ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Ղազար Ախպերջանյանը: Ժողովի անդամները օրակարգը հաստատեցին միաձայն: Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի... ավելին →