Լուրեր

Քննարկվել են հայ-ուրուգվայական տնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր15.11.2012

Քննարկվել են հայ-ուրուգվայական տնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի գլխավորած պատվիրակությանը: «Համոզված ենք, որ ձեր այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա հայ-ուրուգվայական հարաբերությունների զարգացման և խորացման համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Իր հերթին, Խորխե Օռիկոն նշել է, որ իր երկրի համար Հայաստանն ԱՊՀ տարածաշրջանում ունի ռազմավարական նշանակություն և կարող է կապող օղակ հանդիսանալ այս տարածաշրջանի պետությունների հետ:... ավելին →

Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի նորանաշանակ դեսպանին14.11.2012

Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի նորանաշանակ դեսպանին

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իոանիս Տաղիսին: Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ վարչապետն ասել է. «Չնայած մեր համագործակցության և բարեկամության մեծ պատմությանը՝ դեռևս շատ աշխատանքներ ունենք կատարելու երկկողմ կապերի ամրապնդման ուղղությամբ: Հայաստանի կառավարությունը կանի հնարավորը՝ հայ-հունական հարաբերություններում չիրացված ողջ ներուժն օգտագործելու համար»: Իոանիս... ավելին →

Երևանի քաղաքապետարանը և <<ՋիԷնՍի-Ալֆան>> կշարունակեն համագործակցությունը տարբեր ոլորտներում14.11.2012

Երևանի քաղաքապետարանը և <<ՋիԷնՍի-Ալֆան>> կշարունակեն համագործակցությունը տարբեր ոլորտներում

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և <<ՋիԷնՍի-Ալֆա>> ընկերության ղեկավարության հանդիպման ժամանակ քննարկվել են հեռահաղորդակցության ոլորտում հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: Ողջունելով հյուրերին և կարևորելով քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերի իրականացման գործում մասնավոր ընկերությունների մասնակցությունը՝ քաղաքապետն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես պատրաստ է քննարկել և աջակցել բոլոր այն ծրագրերին, որոնք... ավելին →

Քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության արդյունքում բացվել է հերթական բակը  14.11.2012

Քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության արդյունքում բացվել է հերթական բակը

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է մայրաքաղաքի հերթական բարեկարգ բակի հանդիսավոր բացմանը: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նորաստեղծ հանգստյան գոտու կառուցումը քաղաքապետարան - մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից է: Հերթական անգամ մայրաքաղաքի բակերի բարեկարգման գործին իր մասնակցությունն է ունեցել <<Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա>> ընկերությունը:Տասնյակ տարիներ անխնամ ու անհրապույր բակային տարածքն այսօր բնակիչների առջև իր դռներն է բացել` գեղեցիկ... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ ԼԻՈՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ, ՖՐԱՆՍԻԱՅԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՖՐԱՆՍԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ14.11.2012

ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ ԼԻՈՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ, ՖՐԱՆՍԻԱՅԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՖՐԱՆՍԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

 Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում նոյեմբերի 13-ին մեկնել է բավականին մեծ և լավ կազմակերպված հայկական համայնք ունեցող Լիոն, որտեղ հանդիպում է ունեցել Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել Երևանի և Լիոնի միջև ձևավորված և արդեն որոշակի պատմություն ունեցող արդյունավետ համագործակցության մասին՝ բարձր գնահատելով այս ձևաչափով հայ֊-ֆրանսիական գործընկերային կապերը: Այդ տեսանկյունից կարևորվել է... ավելին →

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի արտագնա նիստը՝ Շուշիում14.11.2012

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի արտագնա նիստը՝ Շուշիում

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 9-11-ն աշխատանքային այցով գտնվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, որտեղ համատեղ նիստ է անցկացրել ԼՂՀ գործընկերների հետ: Արդյունքները հանձնաժողովի անդամներն ամփոփեցին նոյեմբերի 14-ին Ազգային ժողովում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Ինչպես նշեց հանաձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, Շուշիում անցկացված արտագնա նիստի օրակարգում ընդգրկված են եղել մշակույթի եւ կրթության... ավելին →