Լուրեր
Մեկնարկել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցն ԱՄՆ
Դեկտեմբերի 8-ին մեկնարկել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Աշխատանքային այցի առաջին օրը կառավարության ղեկավարն այցելել է Կալիֆորնիայի Տեխնոլոգիական համալսարան, որտեղ հանդիպել է համալսարանի նախագահ Ժան Լու Շամոյի հետ: Հանդիպան ժամանակ վարչապետը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, կրթության որակի բարելավման, հայաստանյան բուհերի միջազգային հավատարմագրման առկա գործընթացները: Քննարկվել են... ավելին →
Շարունակվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցն ԱՄՆ
Դեկտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիյարագոսայի հետ: Ողջունելով ՀՀ կառավարության ղեկավարին՝ Լոս Անջելեսի քաղաքապետը ներկայացրել է և կարևորել հայերի ներգրավվածությունը քաղաքի կյանքում: Տ.Սարգսյանն ու Ա.Վիյարագոսան քննարկել են նաև համագործակցության հեռանկարները, պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կզբաղվի համագործակցության ծրագրեր մշակելով: Պաշտոնական հանդիպմանը հետևել է ընդունելություն ի պատիվ... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մելքոնյանների ընտանիքին՝ Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի մոր՝ Զաբել Մելքոնյանի մահվան կապակցությամբ: ավելին →
Դեկտեմբերի 8-10-ը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եւ ԵԱՀԿ երեւանյան գրսենյակի նախաձեռնությամբ Ծաղկաձորում տեղի ունեցավ «Լավագույն փորձը միջխորհրդարանական համագործակցության եւ խորհրդարանական դիվանագիտության բնագավառում» կլոր սեղան, որի ընթացքում ներկայացվեցին ԱՊՀ, ԵԱՀԿ, «Եվրանեսթ», ԵԽ, ՀԱՊԿ եւ ՍԾՏՀ միջխորհրդարանական վեհաժողովների գործունեությունն ու դրանցում Ազգային ժողովի խորհրդարանական պատվիրակությունների մասնակցությունը, խորհրդարանական դիվանագիտության... ավելին →
Դեկտեմբերի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Մոսկվայում մասնակցեց «Ժամանակակից պառլամենտարիզմը եւ ժողովրդավարության ապագան» միջազգային խորհրդարանական համաժողովին, որին մասնակցում էին բազմաթիվ երկրների խորհրդարանականներ, պետական եւ քաղաքական գործիչներ: Համաժողովի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը հանդես եկավ ելույթով: Ողջունելով ներկաներին եւ կարեւորելով համաժողովի անցկացումը` Հովիկ Աբրահամյանը ժողովրդավարության հետագա զարգացման ու քաղաքացիական հասարակության կայացման գործում կարեւորեց... ավելին →
ՀՀԿ կանանց խորհուրդը Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության հետ համատեղ նոյեմբերի 16-ին Երևանի 161 դպրոցների 5-9-րդ դասարաններում ուսանող աշակերտների շրջանում հայտարարեց <<հանդուրժողականություն>> խորագրով մրցույթ: Վերջինս ենթադրում էր նկարների և շարադրությունների ներկայացում: Թվով 120 մասնակիցների մեջ հաղթող ճանաչվեցին 20-ը: Մրցույթի տրամաբանական ամփոփումը տեղի ունեցավ դեկտեմբերի 10-ին Երևանի թիվ 80 դպրոցում կազմակերպված միջոցառման ժամանակ, որին ներկա էին ՀՀԿ կանանց... ավելին →