Լուրեր
Ավարտվեց <<Երևան Սիթի Տուր>>-ի 2012թ. տարեշրջանը
2012թ. դեկտեմբերի 1-ին ավարտվում է Երևանի քաղաքապետարանի <<Երևան Սիթի Տուր>> զբոսաշրջային երթուղու տարեշրջանը: Դեկտեմբերի 1-ից զբոսաշրջային էքսկուրսիաներ կկազմակերպվեն միայն ընկերությունների կոլեկտիվ նախնական պատվերների, տարաբնույթ ակցիաների և ամանորյա տոնակատարությունների շրջանակներում: Մանրամասների համար դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժին։ Հեռ.` 514-230, Էլ. փոստ` tourism@yerevan.am։ Կոլեկտիվ պատվերների և... ավելին →
Տիգրան Սարգսյանն ընդունել է Մոլդովայի վարչապետին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատին, ով Երևանում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովին: Ողջունելով հյուրին կառավարությունում վարչապետը նշել է. «Վստահ եմ, որ Ձեր այցը Հայաստան նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը և նոր խթան կհանդիսանա հայ-մոլդովական կապերի հաստատման գործում»: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մոլդովայի վարչապետն ընդգծել է, որ իր... ավելին →
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԺՈԶԵ ՄԱՆՈՒԵԼ ԲԱՐՈԶՈՅԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյին: ՀՀ նախագահը և Եվրոպական հանձնաժողովի նախագահը հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: *** Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Պարո՛ն Նախագահ, Ուրախ եմ... ավելին →
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄՈԼԴՈՎԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏ ՎԼԱԴ ՖԻԼԱՏԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատին: Մոլդովայի վարչապետը Հայաստան է ժամանել նոյեմբերի 30-ին Երևանում կայացած Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում: Ընդգծելով, որ Հայաստանի և Մոլդովայի միջև հարաբերությունների զարգացումը և սերտ փոխգործակցության հաստատումը համապատասխանում են երկու երկրների և ժողովուրդների շահերին, Նախագահ Սերժ Սարգսյանը և Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը նշել են, որ մի... ավելին →
Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանի հանրապետական և Եվրոպական ժողովրդական կուսակցությունների նախաձեռնությամբ Երևանում տեղի ունեցած ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովին: Այն տեղի է ունեցել մայրաքաղաքի ժամանակակից արվեստի Գաֆեսճյան կենտրոնում: Գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն,... ավելին →
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԺԿ նախագահ Ուիլֆրիդ Մարթենսին
Նոյեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարթենսին: Հանդիպմանը ներկա էր Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Յացեկ Սարիուս-Վոլսկին: Ողջունելով ԵԺԿ նախագահին` ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ մեկ տարվա ընթացքում պարոն Մարտենսի երկրորդ այցը Հայաստան վկայում է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների սերտացման ու զարգացման մասին եւ համոզմունք հայտնեց, որ այն լրացուցիչ խթան կհանդիսանա եվրոպական մեծ ընտանիքին Հայաստանի... ավելին →