Լուրեր

Կներդրվեն խաղասրահների գործունեության խիստ կանոններ26.09.2012

Կներդրվեն խաղասրահների գործունեության խիստ կանոններ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում խաղասրահների և խաղատների ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են վերջիններիս մտահոգող հարցերը: Ավելի վաղ խաղասրահների ղեկավարները նամակով դիմել էին հանրապետության վարչապետին և իրենց մտահոգությունները հայտնել մի քանի տարի առաջ ընդունված «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի վերաբերյալ: Դրանով նախատեսվում է 2013 թվականի հունվարի 1-ից խաղատուն կամ շահումով խաղ կազմակերպել... ավելին →

Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել ՀՀ պաշտպանության նախարարությունում26.09.2012

Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել ՀՀ պաշտպանության նախարարությունում

Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում հրավիրել է խորհրդակցություն՝ գլխավոր շտաբի, կենտրոնական ապարատի, զորամիավորումների և հրամանատարների մասնակցությամբ: Խորհրդակցությունը նվիրված է եղել ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար իրականացվող գնումների գործընթացին: Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը զեկուցել է այդ գործընթացի իրականացման վերաբերյալ ծառայության ուսումնասիրության... ավելին →

ՀՀ կառավարության և ԱՄՆ ՄԶԳ-ի համատեղ ծրագրերը միտված են լինելու միջին խավի ձևավորմանը26.09.2012

ՀՀ կառավարության և ԱՄՆ ՄԶԳ-ի համատեղ ծրագրերը միտված են լինելու միջին խավի ձևավորմանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Քերըն Հիլըրդին: Կառավարության ղեկավարը կարևորել է երկկողմ համագործակցությունը և բարիդրացիական հարաբերությունները գործակալության հետ և արձանագրել. «Մեր պարտքն ենք համարում ջանքեր գործադրել, որպեսզի այդ հարաբերություններն ընդլայնվեն և խորանան, քանի որ դա բխում է մեր ժողովրդի շահերից»: Վարչապետ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ-ին՝ Հայաստանին... ավելին →

2011 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումները` ԱԺ մշտական հանձնաժողովներում26.09.2012

2011 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումները` ԱԺ մշտական հանձնաժողովներում

Սեպտեմբերի 26-ին ՀՀ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արտակ Դավթյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվեցին գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի, երիտասարդության եւ տեղեկատվության ոլորտներում իրականացված ծրագրերը, 2011 թվականին տրամադրված ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ... ավելին →

Տիգրան Սարգսյանը հանձնարարել է 40 տոկոսով բարձրացնել ՀՊՄՀ դասախոսների աշխատավարձը25.09.2012

Տիգրան Սարգսյանը հանձնարարել է 40 տոկոսով բարձրացնել ՀՊՄՀ դասախոսների աշխատավարձը

ՀՀ վարչապետ, Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել համալսարանի խորհրդի հերթական նիստը: Քննարկվել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հաշվետվությունը ՀՊՄՀ-ում իրականացրած փորձնական ինստիտուցիոնալ հավատարմագրման արդյունքների վերաբերյալ: «Մենք ցանկանում ենք, որպեսզի մանկավարժական համալսարանը, որը հաջողությամբ է իրականացնում իր... ավելին →

Վարչապետը կմասնակցի ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին25.09.2012

Վարչապետը կմասնակցի ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Սեպտեմբերի 27-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Յալթա` մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պաշտոնատար այլ անձինք։ ավելին →