Լուրեր
Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալել է աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում մեր երկիր ժամանած աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինին: Նախագահը ողջունել է տաղանդաշատ արվեստագետին և ընդգծել, որ Հայաստանում նրան ընդունում են որպես անկեղծ և մեծ բարեկամի, ով 1988-ի ավերիչ երկրաշարժից ի վեր մեր ժողովրդի կողքին է: Հայ ժողովուրդը, Հանրապետության ղեկավարի խոսքով, երախտապարտ է իր բոլոր բարեկամներին, այդ թվում՝ Եվգենի Կիսինին և մշտապես ուրախ է հյուրընկալել նրանց... ավելին →
Սեպտեմբերի 27-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Էլինար Վարդանյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին 2011 թվականին հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունը եւ կատարված ծրագրերը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, այնուհետեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի... ավելին →
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը սեպտեմբերի 27-ին հանդիպեցին ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին` Արտակ Զաքարյանը նշեց, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը բավականին հագեցած է, եւ Հայաստանի խորհրդարանը եւս իր գործառույթների շրջանակում ակտիվորեն մասնակցում է... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահը մասնակցեց ՉԺՀ կազմավորման օրվան նվիրված ընդունելությանը
Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 63-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելությանը: Ողջունելով ներկաներին ` ՀՀ ԱԺ նախագահն ասաց. « Հարգարժան պարոն դեսպան, Դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ, Տիկնայք եւ պարոնայք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ՁԵզ եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեկամ ժողովրդին Ազգային տոնի`... ավելին →
Պարզաբանում Հնդկաստանից ներմուծվող գոմեշի մսի վերաբերյալ
ՀՀ կառավարության նիստի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է վերջին ժամանակ քաղաքական որոշ ուժերի կողմից շահարկվող Հնդկաստանից գոմեշի մսի ներկրման հարցին: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Խնդրում եմ Աբրամ Բախչագուլյանին ներկայացնել գոմեշի մսի ներմուծման հետ կապված իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում` հաշվի առնելով, որ վերջին շրջանում քաղաքական սպեկուլյացիաներ կան այս թեմայի շուրջ։ Դրա դեմ պայքարելու լավագույն ձևն ամբողջական տեղեկատվությունը հանրությանը ներկայացնելն է։ ՀՀ... ավելին →
Կառավարությունը հավանություն է տվել 2013 թ. պետբյուջեի նախագծին
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2013 թ. պետբյուջեի նախագծին։ Նախագծի համաձայն 2013 թ. բյուջեն եկամուտների գծով կկազմի 1.059.1 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով` 1.183.1 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը (պակասուրդը)` 124.0 մլրդ դրամ։ ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է անհրաժեշտության դեպքում նախագծում կատարել... ավելին →