Լուրեր

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՍԴ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ04.10.2012

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՍԴ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Սահմանադրական դատարանների և այլ հաստատությունների փոխգործակցությունը Սահմանադրական դատարանի որոշումների կատարման ապահովման գործում» թեմայով հոկտեմբերի 04-06-ը Հայաստանում անցկացվող միջազգային խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Երևան ժամանած մի շարք երկրների սահմանադրական արդարադատության մարմինների ներկայացուցիչներին: Սերժ Սարգսյանը ողջունել է ցանկացած երկրի և հասարակության համար մշտապես արդիական ու կարևոր համարվող արդարադատության... ավելին →

ՏԻՄ ընտրություններ03.10.2012

ՏԻՄ ընտրություններ

Ս.թ հունվարից մինչև հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության թվով 914 համայնքներից 700-ում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ, որտեղ Հայաստանի Հանրապետական կուսակցության թեկնածուները հաղթել են 450 համայնքներում (64,3%), իսկ 148 համայնքներում ընտրված անկուսակցական համայնքի ղեկավարներն առաջադրվել և պաշտպանվել են Հանրապետական կուսակցության կողմից: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողով  ավելին →

Վարչապետը հանձնարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ոլորտում առկա կոռուպցիոն դրսևորումները վերացնելու նպատակով անհապաղ իրականացնել հստակ միջոցառումներ 03.10.2012

Վարչապետը հանձնարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ոլորտում առկա կոռուպցիոն դրսևորումները վերացնելու նպատակով անհապաղ իրականացնել հստակ միջոցառումներ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, որտեղ քննարկվել են բնագավառում առկա կոռուպցիոն դրսևորումները: «Մեր այսօրվա խորհրդակցության հրատապությունը պայմանավորված է հաշմանդամության ոլորտում տիրող իրավիճակով: ՀՀ վարչապետի Վերահսկողական ծառայությունը բոլոր մարզերում ուսումնասիրություն է իրականացրել, թե ինչպես են այսօր Հայաստանում ստանում հաշմանդամության այս կամ այն աստիճանը: Մենք հանդիպել ենք զարհուրելի դեպքերի և... ավելին →

Երևանի քաղաքապետը հյուրընկալել է Համայն եզդիների հոգևոր առաջնորդի գլխավորած պատվիրակությանը 03.10.2012

Երևանի քաղաքապետը հյուրընկալել է Համայն եզդիների հոգևոր առաջնորդի գլխավորած պատվիրակությանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Համայն եզդիների հոգևոր առաջնորդ, Նորին սուրբ մեծություն Միրե-Միրա Թախսին Բեգի գլխավորած պատվիրակությանը, որը Երևան է ժամանել ՀՀ Արմավիր մարզի Ակնալիճ գյուղում տեղի ունեցած <<Եզդիների սրբատեղի>> տաճարի բացման արարողությանը մասնակցելու առիթով:Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է հյուրերին՝ սրբատեղի-տաճարի բացման կապակցությամբ: <<Վստահ եմ, որ սրբատեղին կդառնա հայաստանաբնակ եզդիական համայնքի հավաքատեղիներից մեկը։... ավելին →

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Սոպոտի քաղաքապետի հետ03.10.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Սոպոտի քաղաքապետի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Լեհաստանի Սոպոտ քաղաքի քաղաքապետ Յացեկ Կորնովսկիի գլխավորած պաշտոնական պատվիրակության հետ: Ողջունելով գործընկերոջը` Տարոն Մարգարյանը, համառոտ ներկայացնելով Երևան քաղաքի կառավարման համակարգն ու առաջնահերթությունները, առանձնացրել է նաև քաղաքի մշակութային հարուստ պատմությունն ու մայրաքաղաքի մշակութային կյանքի աշխուժացմանն ու հարստացմանն ուղղված քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունը:<<Կարծում եմ` Երևանը և Սոպոտը համագործակցության լայն... ավելին →

Ազգային ժողովը քննարկեց 2011թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը03.10.2012

Ազգային ժողովը քննարկեց 2011թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը

Հոկտեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ պատգամավորները շարունակեցին նախորդ օրն ընդհատված ՀՀ կենտրոնական բանկի ներկայացրած «2011 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման մասին» հաշվետվության քննարկումը: Հարակից ելույթում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը: Հարակից ելույթ ունեցավ նաեւ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ... ավելին →