Լուրեր
Հունվարի 28-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը Բանակի օրվա կապակցությամբ այցելեց Տավուշի մարզի պաշտպանական դիրքեր: Կորյուն Նահապետյանը շնորհավորեց զինծառայողների տոնը եւ նրանց նվերներ հանձնեց: Նա ծանոթացավ զորամասի կենցաղային պայմաններին ու զինվորների առօրյային: Այնուհետ ՊԱԱՆԳ մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպեց սահմանամերձ Չինար, Արծվաբերդ եւ Չորաթան գյուղերի գյուղապետերին, նրանց հետ քննարկեց սահմանամերձ... ավելին →
Սուրբ Սարգիս Զորավարի տոնի առիթով Սիրահարների այգում անցակցվել է տոնական միջոցառում
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս Զորավարի տոնի առիթով Սիրահարների այգում կազմակերպված միջոցառմանը: Տարոն Մարգարյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Հայ Առաքելական Սբ. Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր հայրերի և բազմաթիվ երևանցիների հետ միասին հետևել է տոնական միջոցառման շրջանակում կազմակերպված համերգային ծրագրին: ավելին →
Վարչապետը մասնակցել է Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառումներին
Երևանի գեղագիտության ազգային կենտրոնում և ՀՀ նկարիչների միությունում բացվել են Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդեսներ, որոնց ներկա է եղել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարը շրջել է ցուցասրահներում՝ ծանոթացել ներկայացված աշխատանքներին: Գեղագիտության ազգային կենտրոնում բացված «Սիրո ուժն է անհաղթ» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են եղել կենտրոնի նկարչական ստուդիայի սաների աշխատանքները, իսկ ՀՀ նկարիչների միության ցուցասրահում` երիտասարդ... ավելին →
Պետական կառավարման մարմինների ղեկավարները հանդես են եկել հաշվետվություններով
Կառավարությունում շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2012 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։ 2012 թ. ընթացքում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություններով հանդես են եկել ՀՀ տարածքային կառավարման, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ ֆինանսների, ՀՀ տրանսպորտի և կապի, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ առողջապահության, ՀՀ... ավելին →
25.01.2013
Հանդիպում ՀՀ-ում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի հետ
Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Հայդի Տալյավինիի հետ: Սերժ Սարգսյանը կարևորել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը՝ որպես առաջին հերթին մասնագիտական գործունեություն, որի նպատակը փաստերի հիման վրա ընտրական գործընթացների մասին մասնագիտական եզրակացություն անելն է և առաքելությանը մաղթել է հաջողություններ: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշվին վերաբերող... ավելին →
Պետական աջակցության ծավալն ավելացել է
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Երկու որոշմամբ կառավարությունը հաստատել է Հայաստանի հողօգտագործողներին 2013 թ. համար մատչելի գնով դիզելային վառելանյութի և ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերը։ ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է ծրագրերն իրականացնելու համար սուբսիդիա տրամադրելու նպատակով մրցակցային հիմունքներով կազմակերպել ընտրություն դիզելային վառելանյութ և պարարտանյութ ներկրող... ավելին →