Լուրեր
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության այցը՝ Արարատի մարզ
Շարունակվում են ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մարզային այցերը: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը և մարզային խորհրդի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանն արդեն եղել են Կոտայքում և Լոռիում։ Փետրվարի 8-ին նրանք այցելեցին ՀՀԿ ԵԿ Արարատի մարզային կազմակերպություն: Հիշեցնենք, որ փոխվել են ՀՀԿ ԵԿ-ի տարածքային կազմակերպությունների ղեկավար կազմերը: Բոլոր մարզային կենտրոններում ակտիվ հանրապետական երիտասարդների համար շարունակվում են ձևավորվել հանձնաժողովներ՝ մշակութային,... ավելին →
Հատկացվել են համարժեք բնակարաններ, իսկ բնակմակերեսի բարելավում օրենքը չի նախատեսվում
Շինարարների փողոցի 15 հասցեի վթարային շենքում դեռևս բնակվող ընտանիքներին առնչվող որոշ զանգվածային լրատվամիջոցներով տարածվող տարաբնույթ լուրերի առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցի 15 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքը, որպես 4-րդ կարգի վթարային և ամբողջությամբ քանդման ենթակա, ընդգրկված է եղել ՀՀ կառավարության 25.10.2000թ. հ.682 որոշմամբ հաստատված ծրագրում: Ծրագրով նախատեսված շենքի քանդումն ապահովելու և բնակիչների վերաբնակեցումն... ավելին →
07.02.2014
Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագիր
Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետական ծառայողների բնակարանային խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով նախաձեռնել է միջնորդային ծրագիր (այսուհետ՝ ծրագիր), որի նպատակը ծրագրի իրականացման համար վստահելի գործընկեր` իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձ և (կամ) անձանց խումբ, հայտնաբերելն է: Ծրագրին կարող են մասնակցել այն իրավաբանական կամ ֆիզիկական անձինք (անձանց խումբ), որոնք Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի տարածքում ունեն բազմաբնակարան բնակելի շենքի կամ շենքերի կառուցման... ավելին →
Կառավարությունում այսօր տեղի է ունեցել ՄԱԿ-ի «Ռիո+20» կայուն զարգացման գագաթաժողովի «Հետ-Ռիո+20» համաշխարհային գործընթացի աշխատանքները կանոնակարգելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը՝ ՀՀ պետական կառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանձնաժողովն ստեղծվել է ՀՀ վարչապետի 2013 թ. դեկտեմբերի 9-ի որոշմամբ, նախագահը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Տիգրան... ավելին →
Վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Դիլիջան: Կառավարության ղեկավարը եղել է Դիլիջանի միջազգային դպրոցում, որտեղ նրան ներկայացրել են կրթական այդ հաստատության շինարարական աշխատանքների ընթացքը: Դիլիջանի միջազգային դպրոցն իր դռները կբացի 2014 թվականի սեպտեմբերին։ Առաջին ուսումնական տարում այն կընդունի 90 աշակերտ, որոնց թիվը 2023թ.-ին կհասնի 650-ի՝ 60 երկրներից: Աշակերտների 90 տոկոսը դպրոցում սովորելու է անվճար` բարերարների կողմից հատկացված կրթաթոշակների շնորհիվ: ... ավելին →
Ընթացիկ տարվա ընթացքում Դիլիջանի 80 տոկոսը կապահովվի շուրջօրյա ջրամատակարարմամբ
Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Դիլիջան շարունակվում է: Կառավարության ղեկավարի գլխավորությամբ Դիլիջանի քաղաքապետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում մարզպետ Արմեն Ղուլարյանը և քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը զեկուցել են առկա խնդիրներն ու իրականացված աշխատանքները: Տեղեկացվել է, որ նախորդ տարվա ընթացքում պետբյուջեից հատկացված շուրջ 450 մլն դրամի շնորհիվ իրականացվել են հրատապ լուծում պահանջող բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՝ ճանապարհաշինական և ջրամատակարարման: Զեկուցվել է, որ... ավելին →





