Լուրեր
ՌԴ վարչապետը շնորհավորել է ՀՀ վարչապետին պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակման կապակցությամբ Տիգրան Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների՝ իր գործընկերներից: Մասնավորապես ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի Տիգրան Սուրենի, շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Տրամադրված եմ Ձեզ հետ շարունակել ակտիվ աշխատանքը ռուս-հայկական համագործակցության ողջ համալիրի զարգացման շուրջ: Համոզված եմ, որ... ավելին →
Տարոն Մարգարյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային պարային խորհրդի նախագահի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային պարային խորհրդի նախագահ Ալկիս Ռաֆտիսի հետ: Շնորհավորելով մասնագիտական տոնի՝ պարի միջազգային օրվա կապակցությամբ, Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Ալկիս Ռաֆտիսին մասնագիտական տոնը Երևանում նշելու համար և հույս է հայտնել, որ մինչ օրս հայաստանյան պարախմբերի միջազգային ելույթներով Հայաստանի մասին ունեցած լավ տպավորությունները էլ ավելի կամբողջանան երևանյան այցով: <<Երևանը բազմաթիվ պետական ու... ավելին →
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հերթական աշխատանքային խորհրդակցությունը
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ վնասված հաղորդուղիների վերականգնման աշխատանքներ իրականացնող ընկերություններին հանձնարարվել է կարճ ժամկետներում վերականգնել նշված աշխատանքների ժամանակ վնասված ասֆալտբետոնե ծածկույթն ու տարածքները բերել բարեկարգ տեսքի: Առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ կանանց անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում շարունակվում է նախապես հերթագրված կանանց տրամադրվող բուժօգնությունը: Հանձնարարվել է... ավելին →
Վարչապետն ընդունել է Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի պահպանողականների և ռեֆորմիստների խմբի պատգամավորներին: Կառավարության ղեկավարը ողջունել է նման փոխայցելությունները և նշել, որ դրանք լավ հնարավորություն են տալիս խորացնել երկկողմ համագործակցությունը և ավելի հստակ պատկերացում կազմել փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ: Անդրադառնալով Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին՝ վարչապետը նշել է, որ Ասոցացման համաձայնագրի, այդ թվում Խորը և համապարփակ ազատ առևտրի... ավելին →
Տիգրան Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՌԴ դեսպանի հետ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ երկկողմ կապերի զարգացման և ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար: «Կարող ենք փաստել, որ հայ-ռուսական փոխգործակցության ոլորտներն ընդլայնվել են: Այսօր մեր երկու դաշնակից պետությունների միջև ձևավորվել են ավելի բազմատեսակ կապեր, որոնք ներառում են ոչ... ավելին →
Ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբակցության պատվիրակությանը, որի կազմում են խմբակցության նախագահ Մարտին Քալանանը, փոխնախագահ Ռըշարդ Լեգուտկոն, բյուրոյի անդամ Վալդեմար Տոմաշեվսկին, ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխը, Եվրանեսթ ԽՎ փոխնախագահ Ռըշարդ Չարնեցկին, ԵԽ պատգամավոր Պավել Ռոբերդ Կովալը: Ողջունելով հյուրերին` խորհրդարանի նախագահը հույս հայտնեց, որ... ավելին →