Լուրեր
Բացվեց «ArmProd EXPO» ցուցահանդեսը
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է «ArmProd EXPO» ցուցահանդեսի բացմանը, որին մասնակցում են սննդամթերք և խմիչքներ արտադրող հայրենական ընկերություններն ու մատակարարները: Կառավարության ղեկավարը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ ծանոթացել է ցուցահանդեսին ներկայացված ընկերությունների արտադրանքին և առաջիկա ծրագրերին: Լրագրողների հետ զրույցում Տիգրան Սարգսյանը նշել է, որ նման ցուցահանդեսները նպաստում են նաև արտադրական բնագավառի զարգացմանը:... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Միացյալ ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևային, ով այդ պաշտոնում ավարտում է առաքելությունը մեր երկրում: Նախագահը բարձր է գնահատել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի և անձամբ տիկին Գերչևայի գործունեությունն ու անձնական ներդրումը՝ Հայաստանի զարգացմանը միտված ՄԱԿ-ի բազմաթիվ ծրագրերի իրականացման գործում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ ծրագրերի արդյունքները, անկասկած, էապես նպաստում են... ավելին →
ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ 19-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ անդամ պետությունների կրթության նախարարների 19-րդ համաժողովի մասնակիցներին: Ողջունելով հյուրերին՝ Նախագահն ընդգծել է ԱՊՀ-ի դերը այդ կազմակերպությանն անդամակցող երկրների միջև ամենատարբեր ոլորտներում համագործակցության խթանման ու զարգացման գործում: Սերժ Սարգսյանը կարևորել է հատկապես հումանիտար ոլորտում փոխգործակցությունը, նշելով, որ ԱՊՀ անդամ երկրները տասնամյակներ շարունակ համագործակցել են, միասին ստեղծել մեծ ժառանգություն, որին պետք է խնամքով... ավելին →
Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների հերթական նիստերը
Հոկտեմբերի 19-ին ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի գործունեության ծրագիրը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը մասնավորապես նշեց, որ հանձնաժողովի կարեւորագույն գործառույթներից է լինելու կարգավորման օրենսդրական դաշտի շարունակական կատարելագործումը` ելնելով սպառողների եւ կարգավորվող անձանց... ավելին →
2012 թվականի հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ՀՀԿ Գեղարքունիքի տարածքային կազմակերպության Ճամբարակի շրջանային կազմակերպության Աղբերքի սկզբնական կազմակերպության ժողովը, որին 102 անդամներից մասնակցում էին 57-ը: Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Արթուր Երիցյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն: Արթուր Երիցյանը առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին: Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ... ավելին →
2012 թվականի հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ՀՀԿ Արարատի տարածքային կազմակերպության Արտաշատի շրջանային կազմակերպության Այգեստանի սկզբնական կազմակերպության ժողովը, որին 238 անդամներից մասնակցում էին 200-ը: Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց վերջինիս նախագահ Սոկրատ Հովսեփյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն: Սոկրատ Հովսեփյանն առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Ներկա անդամները քվեարկեցին և միաձայն հաստատեցին Սերժ Սարգսյանի... ավելին →