Լուրեր

Տոնական միջոցառումներ «Հաղթանակ» զբոսայգում

09.05.2014

 Մայիսի 9-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ Էդուարդ Շարմազանովը, Հերմինե Նաղդալյանը, պատգամավորները «Հաղթանակի» զբոսայգում մասնակցեցին Հաղթանակի եւ խաղաղության տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Նրանք ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին «Անհայտ զինվորի» շիրիմին, լռությամբ եւ խոնարհումով հարգեցին Հայրենական մեծ պատերազմում եւ արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակը:

Հանրապետության ղեկավարության ներկայացուցիչները «Մայր Հայաստան» հուշակոթողի հարեւանությամբ տեղակայված զինվորական դաշտային խոհանոցում մտերմիկ զրույցի բռնվելով Հայրենական մեծ պատերազմի եւ արցախյան հերոսամարտի վետերանների հետ, գավաթ բարձրացրեցին եւ շնորհավորեցին նրանց Հաղթանակի ու խաղաղության տոնի կապակցությամբ:

«Հաղթանակ» զբոսայգում մայիսյան հաղթանակներին նվիրված տոնակատարությունը շարունակվեց մինչեւ ուշ երեկո:

← Վերադառնալ ցուցակին