Լուրեր
«Սիրելի հայրենակիցներ, այսօր Օսմանյան Թուրքիայում մեր հայրենակիցների նկատմամբ իրականացված հանցագործության՝ ցեղասպանության 98-րդ տարելիցի օրն է: Շուտով կլրանա այդ՝ դեռեւս հիմնավորապես չդատապարտված ոճրագործության մեկ դարը, այսինքն՝ մոտ 100 տարի արդարությունը սպասում է ճշմարիտ ընկալման ու անաչառ գնահատականի: 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում հայերը դարձան աշխարհում առաջին՝ պետականորեն կազմակերպված այլատյացության ու անհանդուրժողականության քաղաքականության ու ծրագրի անմեղ զոհերը:... ավելին →
Մշակութային ոլոտը ներկայացնող ՀԿ-ը սատարելու է Տարոն Մարգարյանին
Երևանի մշակութային ոլորտը նեկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ստեղծագործական միությունների հայտնի գործիչներ Ռազմիկ Դավոյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Լևոն Անանյանը, Հակոբ Ղազանչյանը և այլոք այսօր հանդիպել են Երևանի ավագանու ընտրությունների ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբի պետ Էդուարդ Շարմազանովի և պատասխանատուների հետ: Հանդիպման ընթացքում մշակութային գործիչները հայտարարեցին, որ կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում սատարելու են Հայաստանի հանրապետական... ավելին →
ԱԺ փոխնախագահն ընդունեց ԱՄՆ ՄԶԳ ծրագրի տնօրենին
Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ապրիլի 23-ին ընդունեց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության՝ Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի տնօրեն Շոն ՄակՆելիին: 2012 թ.-ի աշնանը մեկնարկած քառամյա ծրագրի շրջանակներում նախատեսվում է հզորացնել խորհրդարանի նեկայացուցչական, վերահսկողական ու վերլուծական կարողությունները: Կարողությունների հզորացման ու աջակցության համար ընտրվել են թե առանձին պատգամավորներ, թե չորս մշտական հանձնաժողովներ: Ծրագրի պատասխանատուները հետաքրքրված են նաեւ կին... ավելին →
Նոր Նորքում բացվել է վարչական շրջանի նախկին ղեկավար Դավիթ Պետրոսյանի հուշարձանը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Դավիթ Ռաֆիկի Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացմանը: Հաշվի առնելով վարչական շրջանի բնակչության կողմից ներկայացված առաջարկությունները՝ Երևանի ավագանու որոշմամբ հուշարձանը տեղադրվել է Գայի պողոտայի 17 հասցեում գտնվող Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցի հարակից տարածքում: Դավիթ Պետրոսյանն իր ուրույն ներդրումն է ունեցել Նոր Նորքի զարգացման և կառուցապատման գործում: Հուշարձանի... ավելին →
Բացվել է ևս երեք համակարգչային դասարան
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և UCOM ընկերության տնօրեն Հայկ Եսայանի միջև 2012թ.-ին ստորագրված հուշագրի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության 15 դպրոցներ մինչև տարեվերջ կունենան համակարգչային տեխնիկայով հագեցած դասասենյակներ: Շարունակական այս ծրագիրը քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից մեկն է: Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցում նաև նոր գույքով համալրված ու վերանորոգված նման դասասենյակներից մեկի բացմանը ներկա են եղել Երևանի... ավելին →
Կայացել է <<Տարվա լավագույն դաստիարակ>> ամենամյա հանրապետական մրցույթի քաղաքային փուլը
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել <<Տարվա լավագույն դաստիարակ>> ամենամյա հանրապետական եռափուլ մրցույթի քաղաքային փուլը, որին մասնակցել է վարչական շրջաններում տարածքային փուլում հաղթած 12 դաստիարակ: Մրցույթը գնահատող հանձնաժողովում ընդգրկված են ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Հ. Միտոյանը, Նորք-Մարաշ և Աջափնյակ վարչական շրջանների կրթության, մշակույթի և... ավելին →