Լուրեր

Կայացել է <<Տարվա լավագույն դաստիարակ>> ամենամյա հանրապետական մրցույթի քաղաքային փուլը

23.04.2013

 Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել <<Տարվա լավագույն դաստիարակ>> ամենամյա հանրապետական եռափուլ մրցույթի քաղաքային փուլը, որին մասնակցել է վարչական շրջաններում տարածքային փուլում հաղթած 12 դաստիարակ:
Մրցույթը գնահատող հանձնաժողովում ընդգրկված են ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Հ. Միտոյանը, Նորք-Մարաշ և Աջափնյակ վարչական շրջանների կրթության, մշակույթի և սպորտի բաժինների պետերը, մանկապարտեզների տնօրեններ։
Քաղաքային մրցույթն անցկացվել է երկու փուլով՝ թեստային առաջադրանք և կլոր սեղան՝ բանավեճ։
Հաղթող է ճանաչվել Երևանի Էրեբունի վարչական շրջանի հ.71 մանկապարտեզ ՀՈԱԿ–ի դաստիարակ Նորա Աբելյանը, ով կմասնակցի <<Տարվա լավագույն դաստիարակ>> մրցույթի հանրապետական փուլին։

← Վերադառնալ ցուցակին