Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց 8-ամյա Սիմոն Հարությունյանի հետ
Ապրիլի 3-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հյուրը 8-ամյա Սիմոն Հարությունյանն էր, ով խորհրդարան էր այցելել հոր ուղեկցությամբ: Հանդիպումը կայացավ Սիմոնի խնդրանքով: Խորհրդարանի ղեկավարը առանձնահատուկ ջերմությամբ ընդունեց տղային եւ ծավալված անկաշկանդ զրույցի ընթացքում Սիմոնը ԱԺ նախագահին պատմեց իր հաջողությունների ու ցանկությունների մասին. նա նաեւ երազում է ներկա գտնվել ԱԺ քառօրյա նիստերին: Հովիկ Աբրահամյանը խոստացավ, որ Սիմոնը հնարավորություն կունենա այցելել խորհրդարան եւ հետեւել ԱԺ... ավելին →
Երևանի քաղաքապետի տեղակալն այցելել է առողջապահական ակցիայի ընթացքում վիրահատված կանանց
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը քաղաքապետարանի նախաձեռնած «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիայի ընթացքին և արդյունքներին ծանոթանալու նպատակով այցելել են Երևանի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն։ Կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոևի ուղեկցությամբ քաղաքապետի տեղակալն ու քաղաքապետարանի առողջապահության վարչության պետն այցելել են ակցիայի ընթացքում վիրահատված և... ավելին →
Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջաններում շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները
Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջաններում շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված հստակ ժամանակացույցով շարունակվում են կազմակերպվել քաղաքացիների ընդունելություններ: Ամփոփելով ընդունելությունների 2014 թվականի առաջին եռամսյակի տվյալները` արձանագրվել է, որ նշված ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանում ընդունելություններին մասնակցել է 302... ավելին →
Հայաստանը Արևելյան Եվրոպայի երկրներից առաջինն էր, որ 2013թ. փետրվարին միացավ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության «Մաքուր տեխնոլոգիաներ ՓՄՁ-ների համար» համաշխարհային ծրագրին: ՓՄՁ ոլորտը կազմում է երկրի ՀՆԱ-ի ծավալի ավելի քան 40 և արտահանման ծավալի մոտ 20 տոկոսը: Կառավարությունը ջանքեր է գործադրում ՓՄՁ հատվածին աջակցելու և այն հզորացնելու ուղղությամբ: Այսօրվա նիստում հավանություն է տրվել ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության միջև... ավելին →
Սևանա լճում իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերի խորհրդի ներկայացրած համալիր ծրագրի իրականացման նպատակով ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում համապատասխան որոշում է ընդունել: Ներկայումս իշխանը զուրկ է բնական ինքնավերարտադրության հնարավորությունից: Նրա չորս ենթատեսակից երկուսը՝ ձմեռային իշխանն ու բոջակը համարվում են իսպառ վերացած, իսկ գեղարքունին և ամառային իշխանը պահպանվել են աննշան քանակությամբ: 2004թ. սկսած պետական տարբեր ծրագրերով ձկան պոպուլացիան... ավելին →
Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման նախագծային աշխատանքների և հեղինակային հսկողության համար 2014թ. պահանջվում է մոտ 39 մլն դրամ, սակայն պետբյուջեով հատկացված է 18 միլիոնը: Մնացած գումարի հատկացման նպատակով գործադիրն իր այսօրվա նիստում վերաբաշխում է կատարել 2014թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում: 2014թ. սկսած և հետագա տարիների ընթացքում նախատեսվում է իրականացնել Պուշկինի և Դիլիջանի թունելների հիմնանորոգման աշխատանքներ, ուստի դրանց... ավելին →






