Լուրեր

Ազգային ժողովը սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը25.02.2013

Ազգային ժողովը սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը

Ազգային ժողովը փետրվարի 25-ին սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալն ընդդիմադիր պատգամավորներն առաջարկեցին քննարկել հետընտրական գործընթացներն ու զարգացումները՝ հիմնավորմամբ, որ երկրի օրենսդիր մարմինը պետք է անմասն չմնա եւ արձագանքի հասարակությանը հուզող խնդիրներին: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մասնավորապես առաջարկեց քառօրյան սկսել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ 2012 թ. խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հաղորդագրության... ավելին →

Կայացել է «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ծրագրերի խորհրդի հերթական նիստը23.02.2013

Կայացել է «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ծրագրերի խորհրդի հերթական նիստը

 Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ծրագրերի ղեկավար խորհրդի հերթական նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը քննարկել է ծրագրերի 2012 թվականի տարեկան աշխատանքային պլան-բյուջեների կատարողականը, այնուհետև հաստատել «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին»... ավելին →

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը22.02.2013

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը: Օրակարգի առաջին հարցով խորհրդին է ներկայացվել առկա նախագծերի հիման վրա Արտաշատ-Երևան, Աշտարակ-Թալին կառուցվող ճանապարհահատվածի եռաչափ մոդելավորումը: Արձանագրվել է, որ ճանապարհահատվածների կառուցման տեխնիկական լուծումները համապատասխանում են միջազգային չափանիշներին: Այնուհետև քննարկվել է տրանշ-2... ավելին →

ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին22.02.2013

ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին

ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը Մարտուն Գրիգորյանի նախագահությամբ փետվարի 22-ին քննարկեց եւ հավանության արժանացրեց կառավարության ներկայացրած «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսաանվտանգության մասին» օրենքի նախագիծը: Այն լրացումներ է ենթադրում «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին» օրենքներում եւ «Վարչական իրավախախտումների մասին» ու «ՀՀ քրեական» օրենսգրքերում:... ավելին →

Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը22.02.2013

Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը

Փետրվարի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ փետրվարի 25-28-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել են 9 հարց եւ 6 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 76... ավելին →

Կազմակերպվեցին խորհրդարանական լսումներ22.02.2013

Կազմակերպվեցին խորհրդարանական լսումներ

Փետրվարի 22-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում անցկացվեցին «Երեխաներին կրծքով կերակրման եւ մանկական սննդի շրջանառության մասին», «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ... ավելին →