Լուրեր

Ծաղիկներով լեցուն տոնական զամբյուղ՝ «Կասկադ» համալիրում07.04.2014

Ծաղիկներով լեցուն տոնական զամբյուղ՝ «Կասկադ» համալիրում

 Մայրության և գեղեցկության օրը բոլոր մայրերի, տատիկների ու աղջիկների համար մայրաքաղաքի տարբեր հատվածներում կազմակերպվում են տոնական տարատեսակ միջոցառումներ: «Կասկադ» համալիրի տարածքում տեղադրված տոնական զարդարված զամբյուղից գույնզգույն վարդեր ու շնորհավորական բացիկներ են ստացել անցորդ բոլոր կանայք ու աղջիկները: Ի դեպ, ծաղիկներն ու շնորհավորանքները հաճելիորեն զարմացրել են նաև մայրաքաղաքի օտարերկրացի կին հյուրերին: Հետաքրքրված բացելով տոնական բացիկները և ընթերցելով Տարոն... ավելին →

Շնորհավորական բացիկներ ու ծաղիկներ՝ բոլոր վարչական շրջաններում07.04.2014

Շնորհավորական բացիկներ ու ծաղիկներ՝ բոլոր վարչական շրջաններում

 Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ապրիլյոթյան տոնական անակնկալները շարունակվում են՝ ընդգրկելով ոչ միայն մայրաքաղաքի կենտրոնական հատվածները, այլև վարչական բոլոր շրջանները: Երիտասարդ, ժպտադեմ կամավորները վարչական շրջանների կենտրոնական հրապարակներում ու մարդաշատ այլ վայրերում վաղ առավոտից իգական սեռի բոլոր ներկայացուցիչներին թույլ չեն տվել առանց ծաղիկների հեռանալ: Նրանց նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական բացիկներն են փոխանցվել: Կանայք, ի դեպ, անկեղծացել են՝ նշելով, որ ինչպես... ավելին →

Տոնական շնորհավորանքներ՝ Երևանի փողոցներում07.04.2014

Տոնական շնորհավորանքներ՝ Երևանի փողոցներում

 Երևանցիների սիրված հանգստի գոտիներից մեկում՝ Կարապի լճում ևս ապրիլյոթյան օրը լի էր անակնկալներով ու շնորհավորանքի ջերմ խոսքերով: Երիտասարդ ժպտադեմ աղջիկները մեծ սիրով անցորդ կանանց և աղջիկներին էին փոխանցում գույնզգույն վարդեր եւ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական խոսքով բացիկներ: Կանանց ու աղջիկներին նվիրված մեկամսյակը, որն ավելի շատ մեծարանքի ամիս էր, համեմվում է տոնով առլեցուն տրամադրությամբ: Շնորհակալություն հայտնելով ուշադրության ու ջերմ վերաբերմունքի համար՝ կին... ավելին →

Ծաղիկներով լեցուն զամբյուղներ Հյուսիսային պողոտայում07.04.2014

Ծաղիկներով լեցուն զամբյուղներ Հյուսիսային պողոտայում

 Մայրության և գեղեցկության տոնի՝ ապրիլի 7-ի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ վաղ առավոտից մայրաքաղաքի տարբեր հատվածներում կազմակերպվել են տարաբնույթ տոնական միջոցառումներ: Մայրաքաղաքի փոքրիկ կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում ևս տեղադրվել են ծաղիկներով լեցուն զամբյուղներ: Անցորդ բոլոր կանանց և աղջիկներին քաղաքապետի անունից բաժանվել են ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ: Շնորհակալություն հայտնելով հաճելի անակնկալի համար՝ կանայք իրենց հերթին... ավելին →

Ապրիլյոթյան անակնկալի արժանացան նաև կին վարորդները07.04.2014

Ապրիլյոթյան անակնկալի արժանացան նաև կին վարորդները

 Մայրության և գեղեցկության օրը հաճելի անկնկալներով էր լեցուն նաև մայրաքաղաքում երթևեկող կին վարորդների համար: Լուսացույցի կարմիր՝ «կանգ առ» լուսային ազդանշանն այս օրը, երթևեկության կարգ ու կանոն հաստատելուց զատ, հիանալի հնարավորություն էր նաև կին վարորդներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից բացիկներ և ծաղիկներ նվիրելու համար: Ուշադրությունից գոհ կին վարորդները նշել են, որ դա իսկապես հաճելի անակնկալ էր և շնորհակալություն են հայտնել նախաձեռնության համար: ավելին →

«Ձեզ համար, կանայք» խորագրով առողջապահական ակցիայի շրջանակում բուժօգնության է դիմել ավելի քան 26 հազար կին07.04.2014

«Ձեզ համար, կանայք» խորագրով առողջապահական ակցիայի շրջանակում բուժօգնության է դիմել ավելի քան 26 հազար կին

 Քաղաքապետարանում անցկացվել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է ներկա բոլոր կանանց ու աղջիկներին Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ և մաղթել է նրանց քաջառողջություն, բարեկեցություն, անսահման սեր և երջանկություն: Այնուհետ խորհրդակցությանը ներկա իգական սեռի բոլոր ներկայացուցիչներին քաղաքապետի կողմից նաև ծաղկեփնջեր են բաժանվել: Խորհրդակցության... ավելին →