Լուրեր
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՀԿ 14-ՐԴ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարում Սերժ Սարգսյանը միաձայն առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու: Նա շնորհակալություն է հայտնել հանրապետականներին՝ իր թեկնածությունն առաջադրելու և պաշտպանելու համար. «Վստահ եմ, որ մենք ձեզ հետ միասին կարողանալու ենք շահել մեր ժողովրդի վստահությունը և ապագա հինգ տարիների համար շարունակելու ենք պատասխանատվություն կրել Հայաստանի Հանրապետության զարգացման համար: Մեկ անգամ ևս վստահեցնում եմ, որ այդ... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ «Սենդի Հուք» տարրական դպրոցում տեղի ունեցած մարդասպանության կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն Նախագահ, Ամերիկայի Միացյալ Նահանգների Քոնեքթիքութ նահանգի Նյուտոն քաղաքի «Սենդի Հուք» տարրական դպրոցում տեղի ունեցած սարսափելի մարդասպանության լուրը խորապես ցնցեց բոլորիս: Խստագույնս դատապարտում եմ այդ զարհուրելի արարքը, որը... ավելին →
Դեկտեմբերի 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իր աշխատանքները կսկսի Հայաստանի Հանրապետական կուսակցության 14-րդ համագումարը: Համագումարին հրավիրվել են արտասահմանյան մի շարք կուսակցությունների, հայաստանյան կուսակցական համակարգի , ինչպես նաև՝ քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչները: ավելին →
Երևանի քաղաքապետարանի 2012թ. հաշմանդամների սոցիալական պաշտպանության տարեկան ծրագրի շրջանակում Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում հանդիսավորությամբ բացվել է <<Անկախ կյանքի հայկական ցանց>> միության անդամների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը: Միջոցառմանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Միջոցառման մասնակիցներին ներկայացնելով տարեկան ծրագրով իրականացված աշխատանքները՝ քաղաքապետարանի սոցիալական ապահովության... ավելին →
Դեկտեմբերի 14-ին տեղի ունեցան ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) կողմից անցկացված ՙԵրևանի գավաթ՚ համադպրոցական ինտելեկտուալ մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլը և հաղթող թիմերի մրցանակաբաշխությունը։ Ինտելեկտուալ մրցույթ-փառատոնի հաղթող թիմերին մրցանակները հանձնեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը և ՀՀԿ ԵԿ Երևանի խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանը։ Համադպրոցական ինտելեկտուալ մրցույթ-փառատոնին մասնակցել է Երևանի 35... ավելին →
ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՓՈԽՏԵՂԱԿԱԼ ԹՈՄԱՍ ՄԵԼԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիայի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել նման հանդիպումները, որոնք, Հանրապետության ղեկավարի խոսքով, հնարավորություն են տալիս հայ-ամերիկյան բազմաբնույթ հարաբերությունների շրջանակում քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև վստահության ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված... ավելին →