Լուրեր
Հանձնարարվել է խստորեն վերահսկել շինարարական աշխատանքների կատարման որակի ապահովումը
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ ապօրինի շինարարության և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ տարվող մշտական հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտնաբերվել է ինքնակամ շինարարության 6 դեպք: Ընդգծելով, որ նախորդ տարիների համեմատ դեպքերն էապես նվազել են, քաղաքապետը հանձնարարել է շարունակել ամենօրյա աշխատանքը` դրանք բացառելու ուղղությամբ: Նախորդ շաբաթ որոշ լրատվամիջոցների կողմից շահարկված... ավելին →
Քննարկվել են առողջապահական զբոսաշրջությանն առնչվող հարցեր
Երևանում առողջապահական տուրիզմի համակարգմանն ու զարգացմանն առնչվող հարցեր են քննարկել Բժշկական տուրիզմի ասոցիացիայի պատվիրակության անդամներն ու Երևանի քաղաքապետարանի Մշակույթի և տուրիզմի, ինչպես նաև Առողջապահության և Արտաքին կապերի վարչությունների ղեկավարները: Քաղաքապետարանի պատասխանատուները հյուրերին ներկայացրել են մայրաքաղաքում համապատասխան ոլորտների հնարավորություններն ու առկա ներուժը։ Բժշկական տուրիզմի սեմինարին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Բժշկական տուրիզմի ասոցիացիայի... ավելին →
Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը քննարկել են Հայաստանի տնտեսության ներկա վիճակին և հնարավոր զարգացումներին, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցեր: ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը, մասնավորապես, անդրադառնալով կարկտահարության հետևանքով գյուղատնտեսության ոլորտում... ավելին →
Գյումրին պաշտոնապես ստանձնել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կոչումը
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 30-ի երեկոյան մասնակցել է Գյումրիի՝ 2013 թվականին ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կոչմանն արժանանալու կապակցությամբ կազմակերպված տոնական միջոցառմանը: Գյումրու «Վարդանանց» հրապարակում տեղի է ունեցել տոնական համերգ, որի ընթացքում էլ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին է հանձնվել «Գյումրին 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք»-ի հավաստագիրը: Ծրագրի շրջանակներում կացկացվի 45 միջոցառում: Ծրագրի պաշտոնական փակումը նախատեսված է... ավելին →
Վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը Նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձի առթիվ
Մեծարգո պարոն Նախագահ. Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 59-րդ տարեդարձի առթիվ: Անգնահատելի է այն ներդրումը, որ Դուք ունեք անկախ Հայաստանի նորագույն պատմության մեջ` արցախյան հաղթական ազատամարտից մինչև հայկական բանակի ստեղծում, և, վերջապես, պետականաշինություն: Վստահ եմ, որ վերջին տարիներին Ձեր նախագահությամբ մեր երկրում տարվող բարեփոխումների քաղաքականությունն անշրջելի է: Մեծարգո Սերժ Ազատի. Եվս մեկ անգամ շնորհավորելով Ձեզ` մաղթում եմ քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ,... ավելին →
30.06.2013
Մեծարգո պարոն Նախագահ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 59-րդ տարեդարձի կապակցությամբ: Պետական գործչի Ձեր կամային բարձր հատկանիշների, շրջահայացության, ներքին եւ արտաքին ոլորտներում Ձեր կողմից իրականացվող հավասարակշռված եւ հետեւողական քաղաքականության շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը կայուն զարգանում է եւ դարձել է տարածաշրջանային կարեւոր գործոն: Մեր ժողովուրդը բարձր է գնահատում Հանրապետության զարգացմանն ու ապահովությանն ուղղված Ձեր ջանքերը: Ձեր փորձն ու ունակությունները մեր... ավելին →