Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ08.05.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ

«Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ: Խորհրդանշելով տարբեր ժամանակների մեր հաղթանակները՝ այս տոնը միաժամանակ միավորում է տարբեր սերունդների՝ վկայելով նրանց բոլորի համար ընդհանուր՝ հայրենիքի նկատմամբ անշահախնդիր սիրո եւ նվիրումի, անկոտրում ոգու, սեփական ուժերին հավատալու եւ ապագայի հանդեպ վստահության մասին: Մինչեւ անցյալ հարյուրամյակի վերջի ազգային ազատագրական պայքարի զարթոնքը ունեինք պատերազմի վետերանների մեկ սերունդ՝ ի դեմս Երկրորդ... ավելին →

Մայիսի 9-ին տոնական միջոցառումներ կանցկացվեն բոլոր վարչական շրջաններում07.05.2013

Մայիսի 9-ին տոնական միջոցառումներ կանցկացվեն բոլոր վարչական շրջաններում

 Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, մինչ օրակարգային հարցերին անցնելը, քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է Երևանի ավագանու ընտրությունների կազմակերպմանն ու անցկացմանը և իր խոսքում, մասնավորապես, նշել է. <<Երևանի ավագանու ընտրությունները կայացան մրցակցային ու քաղաքակիրթ պայքարի մթնոլորտում: Կարողացանք անցկացնել լավ կազմակերպված ընտրություններ: Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Երևանի բնակչությանը՝ ընտրությունների... ավելին →

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի նորանշանակ դեսպանին07.05.2013

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի նորանշանակ դեսպանին

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի նորանշանակ դեսպան Քրիստեր Միխելսոնին (նստավայրը՝ Հելսինկի): Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Ֆինլանդիայի հետ հարաբերությունների խորացմամբ և ամրապնդմամբ: «Քաղաքական ասպարեզում մեր հարաբերությունները բնութագրվում են բարձր փոխըմբռնմամբ, ուստի անհրաժեշտ է սերտացնել և ընդլայնել կապերը նաև տնտեսական... ավելին →

Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր07.05.2013

Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչին: «Վերջին շրջանում արձանագրում ենք, որ Չեռնոգորիայի հետ մեր հարաբերությունները գնալով խորանում են: Քաղաքական մակարդակում այդ գործընթացներն ավելի արագ են զարգանում և մենք ցանկանում ենք, որպեսզի երկկողմ հարաբերությունները զարգանան և խորանան նաև տնտեսական բնագավառում».- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարը հույս է... ավելին →

Պետությունը պատրաստ է աջակցել վերամշակված ապրանքների իրացմանը07.05.2013

Պետությունը պատրաստ է աջակցել վերամշակված ապրանքների իրացմանը

 Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն ընթացիկ տարվա մթերումների կազմակերպման և պատրաստի արտադրանքի իրացման հետ կապված խնդիրների վերաբերյալ: Խորհրդակցությունը, որին մասնակցում էին ոլորտը ներկայացնող շուրջ 80 ձեռնարկությունների ղեկավարներ, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ, արտահանման խթանման հարցերով զբաղվող կառույցների ներկայացուցիչներ, հրավիրվել էր վարչապետ Սարգսյանի հանձնարարականով` երկու շաբաթ առաջ տեղի... ավելին →

ՀՀ ԱԺ պատվիրակության մամլո ասուլիսը ՆԱՏՕ-ի ԽՎ 83-րդ Ռոուզ- Ռոթ սեմինարի վերաբերյալ07.05.2013

ՀՀ ԱԺ պատվիրակության մամլո ասուլիսը ՆԱՏՕ-ի ԽՎ 83-րդ Ռոուզ- Ռոթ սեմինարի վերաբերյալ

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը մայիսի 7-ի մամլո ասուլիսում անդրադարձան ապրիլի 29-ից մայիսի 1-ը Թբիլիսիում հրավիրված «Հարավային Կովկաս. աշխարհաքաղաքականություն, Եվրաատլանտյան ինտեգրում եւ ներքին մարտահրավերներ» խորագրով ՆԱՏՕ-ի ԽՎ 83-րդ սեմինարի աշխատանքներին: ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը տեղեկացրեց, որ եռօրյա սեմինարի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խնդիրներին... ավելին →