Լուրեր

Ընթացիկ տարվա ընթացքում Դիլիջանի 80 տոկոսը կապահովվի շուրջօրյա ջրամատակարարմամբ07.02.2014

Ընթացիկ տարվա ընթացքում Դիլիջանի 80 տոկոսը կապահովվի շուրջօրյա ջրամատակարարմամբ

 Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Դիլիջան շարունակվում է: Կառավարության ղեկավարի գլխավորությամբ Դիլիջանի քաղաքապետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում մարզպետ Արմեն Ղուլարյանը և քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը զեկուցել են առկա խնդիրներն ու իրականացված աշխատանքները: Տեղեկացվել է, որ նախորդ տարվա ընթացքում պետբյուջեից հատկացված շուրջ 450 մլն դրամի շնորհիվ իրականացվել են հրատապ լուծում պահանջող բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՝ ճանապարհաշինական և ջրամատակարարման: Զեկուցվել է, որ... ավելին →

«Միջխորհրդարանական համագործակցությունը Եվրոպական միությունում» թեմայով սեմինար07.02.2014

«Միջխորհրդարանական համագործակցությունը Եվրոպական միությունում» թեմայով սեմինար

Փետրվարի 7-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ «Միջխորհրդարանական համագործակցությունը Եվրոպական միությունում» թեմայով սեմինար, որը կազմակերպվել էր ԵՄ խորհրդատվական խմբի կողմից: Մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը կարեւորեց միջխորհրդարանական համագործակցությունը, բարեկամական խմբերի, միջխորհրդարանական հանձնաժողովների... ավելին →

Հանրությանը հուզող խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են06.02.2014

Հանրությանը հուզող խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են

 Վերացվել են Վանաձորի խոշոր վթարի հետևանքները Մաքսային միությանն անդամակցելու հետևանքով հնարավոր ինֆլացիոն ճնշումը չի գերազանցի 1.5 տոկոսը Մատչելի բնակարաններ կկառուցվեն պետական ծառայողների համար Ե վ սերմացուն, և պարարտանյութը, և վառելիքը 2014թ. մատակարարվելու են նախորդ տարվա գներով Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհի շինարարությունը հնարավորինս արագացնելու անհրաժեշտությունը Ուռուցքաբանության կենտրոնի բիզնես-ծրագիրն էական տնտեսումով է... ավելին →

2013-ին պարզեցված ընթացակարգով տրամադրվել է վերափոխման աշխատանքների իրականացման 386 թույլտվություն06.02.2014

2013-ին պարզեցված ընթացակարգով տրամադրվել է վերափոխման աշխատանքների իրականացման 386 թույլտվություն

 2013 թվականի տարեսկզբին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ցածրահարկ բնակելի կառուցապատման գոտում գտնվող տնատիրություններում բարեկարգման, վերանորոգման, ինչպես նաև այլ աշխատանքների իրականացման համար տրվող թույլտվությունների կարգը բնակչության համար հնարավորին պարզեցնելու նպատակով, մշակվեց փաստաթղթային ձևակերպումների նոր, առավել պարզեցված ընթացակարգ: Համաձայն նոր ընթացակարգի՝ նման թույլտվությունները, օրինակ՝ տանիքների վերանորոգում, ցանկապատերի վերականգնում,... ավելին →

Ազգային ժողովն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը06.02.2014

Ազգային ժողովն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը

Փետրվարի 6-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Պատգամավորները շարունակեցին քննարկել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թվականի գործունեության ծրագիրը: Հարակից զեկույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը նշեց, որ հանձնաժողովի գործունեության ծրագիրը թե կառուցվածքով, թե բովանդակությամբ համապատասխանում է օրենքի տառին եւ ոգուն: Նա տեղեկացրեց, որ հանձնաժողովում այն մանրամասն քննարկվել է եւ ստացել դրական... ավելին →

Երևանի 2013 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագիծը կներկայացվի հանրային քննարկման05.02.2014

Երևանի 2013 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագիծը կներկայացվի հանրային քննարկման

 Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի հերթական նիստը: Խորհրդի անդամների քննարկմանն ու հաստատմանն է ներկայացվել Երևանի 2013 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագիծը սահմանված կարգով հանրային քննարկման ներկայացնելու հարցը: Նիստը վարող քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նշել է, որ գրավոր առաջարկներ հաշվետվության վերաբերյալ չեն ստացվել: Խորհրդի անդամները... ավելին →