Լուրեր

Վարչապետը ծանոթացել է պետական աջակցությամբ զարգացող դեղագործական ընկերության գործունեությանը 09.11.2012

Վարչապետը ծանոթացել է պետական աջակցությամբ զարգացող դեղագործական ընկերության գործունեությանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի ուղեկցությամբ այցելել է «Լիկվոր» դեղագործական ընկերություն՝ ծանոթացել արտադրական գործընթացներին և զարգացման ծրագրերի: 1991 թ. հիմնադրված ընկերությունն իրականացնում է ներերակային (կաթիլային)` 100-3000մլ տարողությամբ, ներարկման` 1-20մլ տարողությամբ և ակնաբուժական ստերիլ դեղամիջոցների արտադրություն` 5 և 10մլ տարողությամբ, որի անվանացանկը պարունակում է մոտ 60 անուն դեղորայք և ընդգրկում է շուրջ 30 դեղագիտական խմբեր:... ավելին →

Տեղի ունեցավ ՀՀԿ Կենտրոնի տարածքային կազմակերպության «Սայաթ-Նովա» շրջանային կազմակերպության ` «Սայաթ-Նովա» 2 սկզբնական կազմակերպության ժողովը09.11.2012

Տեղի ունեցավ ՀՀԿ Կենտրոնի տարածքային կազմակերպության «Սայաթ-Նովա» շրջանային կազմակերպության ` «Սայաթ-Նովա» 2 սկզբնական կազմակերպության ժողովը

Նոյեմբերի 9-ին, Բյուզանդի 1/3 հասցեում տեղի ունեցավ ՀՀԿ Կենտրոնի տարածքային կազմակերպության «Սայաթ-Նովա» շրջանային կազմակերպության «Սայաթ-Նովա» 2 սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 112 անդամներից մասնակցում էին 112-ը: Ժողովը վարում էր «Սայաթ-Նովա» 2 սկզբնական կազմակերպության ղեկավար Արա Սադոյանը: Ժողովին մասնակցում էր ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը: Սկզբնական կազմակերպության ժողովը միաձայն ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրեց... ավելին →

Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը09.11.2012

Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը

 Նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ նոյեմբերի 12-15-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել են 12 հարց եւ 2 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում... ավելին →

Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը09.11.2012

Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը

Նոյեմբերի 9-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Միքայել Մելքումյանի նախագահությամբ քննարկվեց «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը: Նախագծով կհստակեցվեն էլեկտրաէներգետիկական համակարգում զարգացման ծրագրերի եւ դրանցից բխող անվտանգության եւ հուսալիության ցուցանիշների մշակման, Էներգահամակարգում հուսալիության ցուցանիշների... ավելին →

Տեղի ունեցավ ՀՀԿ Բաղրամյանի շրջանային կազմակերպության <Վանանդ> սկզբնական կազմակերպության ժողով09.11.2012

Տեղի ունեցավ ՀՀԿ Բաղրամյանի շրջանային կազմակերպության <Վանանդ> սկզբնական կազմակերպության ժողով

2012 թվականի նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ ՀՀԿ Բաղրամյանի շրջանային կազմակերպության <Վանանդ> սկզբնական կազմակերպության ժողովը, որին 83 անդամներից մասնակցում էին 78-ը: Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Սվետլաննա Ղազարյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն: Սվետլաննա Ղազարյանը առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին: Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝... ավելին →

Տեղի ունեցավ ՀՀԿ Բաղրամյանի շրջանային կազմակերպության <Տալվորիկ> սկզբնական կազմակերպության ժողով09.11.2012

Տեղի ունեցավ ՀՀԿ Բաղրամյանի շրջանային կազմակերպության <Տալվորիկ> սկզբնական կազմակերպության ժողով

2012 թվականի նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ ՀՀԿ Բաղրամյանի շրջանային կազմակերպության <Տալվորիկ> սկզբնական կազմակերպության ժողովը, որին 28 անդամներից մասնակցում էին 25-ը: Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Կիրակոս Սաղաթելյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն: Կիրակոս Սաղաթելյանը առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին: Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝... ավելին →