Լուրեր

ՀՀԿ Արմավիրի տարածքային ԵԿ անդամները հանդիպում ունեցան Շուշիի լեգենդ Կոմանդոս Արկադի Տեր-Թադևոսյանի հետ

19.11.2015

 Նոյեմբերի 19-ին Հայաստանի հանրապետական կուսակցության Արմավիրի տարածքային երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ Արմավիրի մշակույթի տանը տեղի ունեցավ հանդիպում գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի(Կոմանդոս) հետ:
Շուշիի լեգենդին հանդիպման վայր ուղեկցեցին <<Տիգրան Մեծ>> ռազմամարզական վարժարանի սաները: Հանդիպումն անցկացվեց ՀՀԿ Արմավիրի տարածքային ԵԿ ներկայացուցիչների և մի շարք դպրոցականների մասնակցությամբ: Ներկա էր նաև Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը:

Նախաձեռնության նպատակն էր նոր սերնդի մեջ ամրապնդել հայրենասիրական ոգին` ներկայացնելով մեծ հերոսի ազգանվեր գործը:

Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ <<Շուշիի լեգենդը>> խորագիրը կրող փոքրիկ ֆիլմի դիտում, որը երիտասարդներին ներկայացրեց Կոմանդոսի կյանքն ու գործունեությունը:

Ֆիլմի դիտմանը հաջորդեցին Արկադի Տեր-Թադևոսյանին ուղղված երիտասարդների հարցերը, որոնք կապված էին Շուշիի ազատագրման, Արցախի ինքնապաշտպանական գործերին լեգենդի մասնակցության հետ:
Հաջորդիվ արմավիրցի երիտասարդներն իրենց երգն ու պարը նվիրեցին մեծարգո հյուրին:

Հանդիպման ավարտին ՀՀԿ Արմավիրի տարածքային ԵԿ ղեկավար Գևորգ Մուրադյանը ՀՀԿ Արմավիրի տարածքային ԵԿ կողմից հուշանվեր հանձնեց մեծ լեգենդին` շնորհակալություն հայտնելով նրան` իր ներկայությամբ արմավիրցիներին տոնական օր նվիրելու համար:

← Վերադառնալ ցուցակին