Լուրեր

Հանրակացարանային շենքի ինքնափլուզումը հսկողության տակ էր12.02.2014

Հանրակացարանային շենքի ինքնափլուզումը հսկողության տակ էր

 Փետրվարի 12-ին, ժ. 05։15-ի սահմաններում փլուզվել է Արցախի 4-րդ նրբանցքի հանրակացարանային շենքի առաջին մասնաշենքը. փլուզման պահին ո՛չ շենքի ներսում և ո՛չ էլ շրջակայքում որևէ անձ, բնակիչ չի եղել, քանի որ շենքը գտնվել է Երևանի քաղաքապետարանի հսկողության տակ։ Մասնավորապես, հաշվի առնելով շենքի փլուզման վտանգը, մասնաշենքի բոլոր բնակիչները վերաբնակեցվել են դեռևս 2013 թվականի առաջին կիսամյակում. Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն ընդգծել է, որ շենքը ենթակա էր քանդման, ուստի այն... ավելին →

Ամփոփվել են ԱԻՆ Երևանի ստորաբաժանումների 2013թ. կատարած աշխատանքները12.02.2014

Ամփոփվել են ԱԻՆ Երևանի ստորաբաժանումների 2013թ. կատարած աշխատանքները

 Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Երևանի տարածքում գործող ստորաբաժանումների 2013 թվականի ընթացքում կատարած աշխատանքների արդյունքների ամփոփիչ նիստը, որին մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: ՀՀ ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները հանդես են եկել կատարած աշխատանքների վերաբերյալ ամփոփիչ զեկույցներով` նշելով, որ շարունակական աշխատանքներ են տարվում... ավելին →

Մեր սուրբ պարտականությունն է մշտապես վառ պահել Հրանտ Մաթևոսյանի հիշատակը. Տիգրան Սարգսյան12.02.2014

Մեր սուրբ պարտականությունն է մշտապես վառ պահել Հրանտ Մաթևոսյանի հիշատակը. Տիգրան Սարգսյան

 Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայ մեծ գրող Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրվա կապակցությամբ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն: Կառավարության ղեկավարը մեծանուն գրողի ընտանիքի անդամների և գրական ոլորտի ներկայացուցիչների հետ ծաղիկներ է դրել Հրանտ Մաթևոսյանի շիրիմին՝ հարգանքի տուրք մատուցելով նրա վառ հիշատակին: «Մեր սուրբ պարտականությունն է մշտապես վառ պահել Հրանտ Մաթևոսյանի հիշատակը, որովհետև չեմ պատկերացնում ժամանակակից Հայաստանի Հանրապետության հայրենասեր քաղաքացի, ով ծանոթ չէ այն հարուստ... ավելին →

ՀՀ վարչապետը և ԻԻՀ դեսպանը քննարկել են համագործակցության խորացման հեռանկարները12.02.2014

ՀՀ վարչապետը և ԻԻՀ դեսպանը քննարկել են համագործակցության խորացման հեռանկարները

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին: Վարչապետը ՀՀ կառավարության անունից շնորհավորել է դեսպանին և Իրանի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի՝ Իրանի Իսլամական հեղափոխության 35-րդ տարեդարձի առթիվ (նշվում է փետրվարի 11-ին) և մաղթել հաջողություններ: «Այս հանդիպումները ծառայում են մեր երկու ժողովուրդների բարեկամության ընդլայնմանը, և մենք պարտավոր ենք հետևողականորեն իրականացնել տնտեսական... ավելին →

2014թ. մայրաքաղաքում կգործարկվի շախմատի 5 դպրոց10.02.2014

2014թ. մայրաքաղաքում կգործարկվի շախմատի 5 դպրոց

 Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող «թեժ գծերի» հեռախոսահամարներով նախորդ շաբաթ ստացվել է համապատասխանաբար 142 և 79 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերի մեծ մասին տրվել են համապատասխան լուծումներ և սպառիչ պատասխաններ: Ընթացքի մեջ է գտնվում 48 հարց: Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Անդրադառնալով մայրաքաղաքում շինարարական հրապարակների կազմակերպման համար սահմանված... ավելին →

Քննարկվել են ներառական կրթությանն ընդգրկվածությանն առնչվող հարցեր10.02.2014

Քննարկվել են ներառական կրթությանն ընդգրկվածությանն առնչվող հարցեր

 Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիեթ Արենսը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանությանը, մասնավորապես՝ Երևան քաղաքի դպրոցներում ներառական կրթությանը ներգրավվածությանն առնչվող հարցեր։ ՄԱԿ-ի ներկայացուցիչը փոխքաղաքապետին է ներկայացրել նաև ՀՀ կառավարությանը ներկայացրած համապատասխան զեկույցի ընդհանուր դրույթները, ապա ծանուցել, որ ծրագրել են հանրային արշավ իրականացնել, որին մասնակցելու են հրավիրում խնդրով հետաքրքրված տարբեր... ավելին →