Լուրեր

Սևանի իշխանի վերականգնման նպատակով կստեղծվեն ցանցավանդակային տնտեսություններ Ծրագրի իրականացման առաջին 10 տարվա ընթացքում տարեկան կարտադրվի 50 հազար տոննա ձուկ03.04.2014

Սևանի իշխանի վերականգնման նպատակով կստեղծվեն ցանցավանդակային տնտեսություններ Ծրագրի իրականացման առաջին 10 տարվա ընթացքում տարեկան կարտադրվի 50 հազար տոննա ձուկ

 Սևանա լճում իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերի խորհրդի ներկայացրած համալիր ծրագրի իրականացման նպատակով ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում համապատասխան որոշում է ընդունել: Ներկայումս իշխանը զուրկ է բնական ինքնավերարտադրության հնարավորությունից: Նրա չորս ենթատեսակից երկուսը՝ ձմեռային իշխանն ու բոջակը համարվում են իսպառ վերացած, իսկ գեղարքունին և ամառային իշխանը պահպանվել են աննշան քանակությամբ: 2004թ. սկսած պետական տարբեր ծրագրերով ձկան պոպուլացիան... ավելին →

Կհիմնանորոգվեն Պուշկինի և Դիլիջանի թունելները Ավտոճանապարհների հիմնանորոգումը կատարվելու է 2014թ. պետբյուջեի վերաբաշխման միջոցով03.04.2014

Կհիմնանորոգվեն Պուշկինի և Դիլիջանի թունելները Ավտոճանապարհների հիմնանորոգումը կատարվելու է 2014թ. պետբյուջեի վերաբաշխման միջոցով

 Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման նախագծային աշխատանքների և հեղինակային հսկողության համար 2014թ. պահանջվում է մոտ 39 մլն դրամ, սակայն պետբյուջեով հատկացված է 18 միլիոնը: Մնացած գումարի հատկացման նպատակով գործադիրն իր այսօրվա նիստում վերաբաշխում է կատարել 2014թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում: 2014թ. սկսած և հետագա տարիների ընթացքում նախատեսվում է իրականացնել Պուշկինի և Դիլիջանի թունելների հիմնանորոգման աշխատանքներ, ուստի դրանց... ավելին →

ՄԱԿ-ի որոշմամբ հայտարարված Ընտանիքի տարվա միջոցառումներ կանցկացվեն նաև Հայաստանում Հավանության է արժանացել կնոջ և տղամարդու իրավահավասարությանը միտված միջոցառումների ծրագիրը03.04.2014

ՄԱԿ-ի որոշմամբ հայտարարված Ընտանիքի տարվա միջոցառումներ կանցկացվեն նաև Հայաստանում Հավանության է արժանացել կնոջ և տղամարդու իրավահավասարությանը միտված միջոցառումների ծրագիրը

 Հիմք ընդունելով 2014 թվականը ընտանիքի տարի հայտարարելու Միավորված Ազգերի Կազմակերպության որոշումը, ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում մեր երկրում Ընտանիքի տարի է հայտարարել 2014թ. ապրիլի 7-ից 2015թ. ապրիլի 7-ը ընկած ժամանակահատվածը: Գործադիրը նույն որոշմամբ հաստատել է Ընտանիքի տարվա կապակցությամբ անցկացվելիք միջոցառումների ցանկը, դրանց կատարումը վերապահել շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների, ՀՀ մարզերի և Երևան քաղաքի ղեկավարներին: Փաստաթղթի նախագիծը մշակել են ՀՀ... ավելին →

Դիլիջանում կառուցվող միջազգային դպրոցի կրթական ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն03.04.2014

Դիլիջանում կառուցվող միջազգային դպրոցի կրթական ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն

 Այսօրվա նիստում ՀՀ կառավարությունն ընդունել է Տավուշի մարզի Դիլիջան համայնքի վարչական սահմանների տարածքում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու որոշում: Հաշվի առնելով «Քեմփ վենչուրս» ՓԲԸ-ի և Հայաստանում ու Մեծ Բրիտանիայում գրանցված բարեգործական հիմնադրամների ներքո գործող անկախ, շահույթ չհետապնդող, ինչպես նաև «Միացյալ համաշխարհային քոլեջների» կողմից իրականացվող կրթական ծրագրերի կարևորությունը, գործադիրը քաղաքացի Սաթենիկ Սանթրոսյանի սեփականությունը հանդիսացող... ավելին →

Կառավարությունը ձեռնարկում է Արարատյան ջրավազանում ստեղծված բնապահպանական բարդ իրավիճակի հաղթահարման միջոցներ Ձկնաբուծական տնտեսությունների ջրօգտագործման ծավալը կնվազեցվի մինչև 1/3 չափի հասն03.04.2014

Կառավարությունը ձեռնարկում է Արարատյան ջրավազանում ստեղծված բնապահպանական բարդ իրավիճակի հաղթահարման միջոցներ Ձկնաբուծական տնտեսությունների ջրօգտագործման ծավալը կնվազեցվի մինչև 1/3 չափի հասն

 Արարատյան ջրավազանի ջրային պաշարի անարդյունավետ օգտագործման հետևանքով ստեղծվել է բնապահպանական բարդ իրավիճակ, ինչը պայմանավորված է նաև խորքային հորերի հորատումն իրականացնող սարքավորումների աշխատանքի ոչ պատշաճ հսկողությամբ: Այսօրվա որոշմամբ կառավարությունը, փոփոխելով իր նախկին որոշումներից մեկը, խստացրել է այդ հսկողությունը, ինչն էլ կնպաստի ապօրինի շահագործվող խորքային հորերի նկատմամբ հսկողական համակարգի ներդրմանը և կիրառմանը: Հաջորդ որոշմամբ հաստատվել է «Ապօրինի շահագործվող,... ավելին →

Կառավարությունն այս տարի ևս մատչելի վարկեր կտրամադրի գյուղատնտեսության ոլորտին Վարչապետը պահանջում է ակտիվորեն ներկայացնել կառավարության ծրագրերը Պայքար կմղվի գյուղատնտեսական կենդանիների հիվ03.04.2014

Կառավարությունն այս տարի ևս մատչելի վարկեր կտրամադրի գյուղատնտեսության ոլորտին Վարչապետը պահանջում է ակտիվորեն ներկայացնել կառավարության ծրագրերը Պայքար կմղվի գյուղատնտեսական կենդանիների հիվ

 ՀՀ կառավարությունը շարունակում է գյուղատնտեսության ոլորտին մատչելի վարկերի տրամադրման քաղաքականությունը, որին ձեռնամուխ է եղել 2011 թվականին: 2011-2013թթ. տրամադրվել է 54.7 մլրդ դրամ ընդհանուր գումարով մատչելի (14 տոկոսով) վարկ, որի 4 տոկոսային կետը սուբսիդավորվել է, իսկ առավել անբարենպաստ 225 համայնքի համար՝ 6 տոկոսային կետը: 2013թ. երկու փուլով տրամադրվել է շուրջ 22.5 մլրդ դրամի վարկային միջոց: 2011թ. ի վեր վարկառուների թիվը եղել է 83.7 հազար միավոր: Այսօրվա նիստում նախկին որոշման... ավելին →