Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ռումինիայի դեսպանին
Հուլիսի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կրինա Ռոդիքս Պրունարիուին` մեր երկրում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց դեսպանին` նշելով, որ նրա պաշտոնավարության տարիներին հայ-ռումինական հարաբերությունները տարբեր բնագավառներում դինամիկ զարգացել են: Նա անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական կապերի հետագա ակտիվացումը եւ երկկողմ շփումները: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց նաեւ առեւտրատնտեսական... ավելին →
Երևանցի 46 շնորհալի աշակերտներ մեկնել են Բուխարեստ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, Երևան-Բուխարեստ աշակերտական ճամբար են մեկնել ուսումնական, ինչպես նաև մշակույթի և սպորտի բնագավառներում գերազանց առաջադիմությամբ սովորող երևանցի 46 աշակերտներ։ Երեխաներին Բուխարեստ ճանապարհելիս Երևանի քաղաքապետարանում նրանց հյուրընկալել և բարի ճանապարհ են մաղթել Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը և հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։ Յոթնօրյա ճամբարի ընթացքում հայաստանցի աշակերտները ռումինացի... ավելին →
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է Ռիգայի աղբավերամշակման գործարանի աշխատանքին
Ռիգա կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ճանաչողական այցով եղել է Ռիգայի <<Գետլինի>> աղբավերամշակման գործարանում: Նախորդ դարի 70-ական թվականներին Գետլինյան ճահիճները եզերող հատվածում ստեղծված աղբավայրում 1998թ.-ից կառուցվել է աղբավերամշակման գործարան, որն այսօր համարվում է Եվրոպայի էկոլոգիապես ամենամաքուր աղբավայրերից մեկը: Գործարանի տնօրեն Իմանտս Ստիրանսը քաղաքապետին մանրամասն ներկայացրել է աղբի վերամշակման ողջ գործընթացը, ինչպես... ավելին →
Հուլիսի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-սիրիական բարեկամական հարաբերություններին, միջխորհրդարանական համագործակցությանը եւ տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր: Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը Ազգային ժողովի նախագահին ներկայացրեց Սիրիայում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ զարգացումները` վստահություն հայտնելով, որ մոտ... ավելին →
Տիգրան Սարգսյանն ընդունել է Շտեֆան Ֆյուլեին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` վարչապետ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ծավալուն աշխատանք է կատարվել ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Երկուստեք ընդգծվել է Ասոցացման համաձայնագրի և, մասնավորապես, ԵՄ-ՀՀ միջև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման ուղղությամբ տարվող... ավելին →
Ավանդների փոխհատուցումը կիրականացվի շարունակական ծրագրերով
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին և «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Քննարկելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի`... ավելին →