Լուրեր
Վարչապետը շնորհավորել է Պերճ Զեյթունցյանին ծննդյան 75-ամյակի առթիվ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ շնորհավորել է անվանի դրամատուրգ Պերճ Զեյթունցյանին ծննդյան 75-րդ հոբելյանի առթիվ, մաղթել արձակագրին քաջառողջություն և երկար տարիների կյանք: Ծննդյան 75-ամյակի առթիվ և գրականության ոլորտում ունեցած նշանակալից ավանդի համար արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով: ավելին →
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը: «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ ունենք երկար տարիների համագործակցության հաջողված ծրագրեր: Մենք բարձր ենք գնահատում և կարևորում այդ համագործակցությունը: Հայաստանում բազմաթիվ ծրագրեր չէին իրականանա, եթե չլիներ ՎԶԵԲ-ի տեխնիկական և ֆինանսական օժանդակությունը», - ընդգծել է վարչապետը: Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել... ավելին →
Վարչապետն այցելել է «Արի տուն» ճամբար
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Աղավնաձորի «Արի տուն» ճամբար` մասնակցելու ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի երրորդ փուլի հանդիսավոր փակման արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի հայոց լեզվի արագացված դասընթացների և ուսուցիչների վերապատրաստման դասընթացների մասնակիցները, դասավանդող... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության կողմից մշտական հսկողության է իրականացվում սոցիալական ծրագրերի պատշաճ կատարման ուղղությամբ: Այդ նպատակով պարբերաբար ստուգայցեր են կատարվում սոցիալական ծառայությունների տարածքային բաժիններ`աշխատանքային առօրյային և կարիքավոր բնակչությանը մատուցվող սոցիալական ծառայությունների տրամադրմանը տեղում ծանոթանալու նպատակով: Վարչական շրջանների աշխատակազմերի սոցիալական բաժինների պետերի և... ավելին →
Երևանի դպրոցների աշակերտները վերադարձել են Բուխարեստի ճամբարից
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Բուխարեստ ճամբարի մեկնած երևանցի աշակերտները վերադարձել են վառ տպավորություններով։ Ուսումնական, ինչպես նաև մշակույթի և սպորտի բնագավառներում գերազանց առաջադիմությամբ սովորող 46 աշակերտները ճամբարի 7 օրերի ընթացքում մասնակցել են ինչպես իրենց պատրաստած ծրագրով նախատեսված, այնպես էլ հյուրընկալող կողմի կազմակերպած միջոցառումներին ու մրցաշարերին։ Երևան ժամանած աշակերտներն ուրախությամբ են պատմել, որ այդ օրերի ընթացքում իրենք կարողացել... ավելին →
Մայրաքաղաքում միկրոավտոբուսների և ավտոբուսների ուղեվարձը հուլիսի 20-ից կկազմի 150 դրամ
Երևանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը և Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն անդրադարձել են մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի սպասարկումն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից հուլիսի սկզբին ներկայացված ուղեվարձի փոփոխման հայտերի վերանայմանը և մասնագիտական հանձնաժողովի կողմից սահմանված ուղեվարձի նոր չափին: Տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացված ուղեվարձի բարձրացման հայտերի հիմքում եղել է տարիների ընթացքում արձանագրված պարբերական... ավելին →