Լուրեր
Կառավարությունն իր խոստման տերն է. կուտակայինին վերաբերող օրենքի նախագիծը խորհրդարանում է
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Բացելով նիստը, վարչապետը շնորհավորել է կառավարության նորանշանակ անդամներին, նրանց մաղթել բեղմնավոր աշխատանք: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու օրենքի նախագծին: Հոդվածի գործողությունը կասեցվում է մինչև ՀՀ սահմանադրական դատարանի 2014թ. ապրիլի 2-ի որոշման ամբողջական կատարումն ապահովող օրենսդրական... ավելին →
Աշխատանքային հանդիպումները ՀՀԿ Երևան քաղաքի տարածքայիններում շարունակվում են։ Այսօր՝ ապրիլի 23-ին, քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Հայաստանի Հանրապետական Կուսակցության Մալաթիա–Սեբաստիա տարածքային կազմակերպություն, որտեղ կուսակցական տոմսեր է հանձնել ՀՀԿ-ի նոր կուսակցական ընկերներին։ ՀՀԿ Մալաթիա–Սեբաստիա տարածքային խորհրդի նիստում տեղի են ունեցել նաև տարածքային խորհրդի նախագահի և տեղակալների վերընտրություններ. արդյունքում՝ Դավիթ Օհանյանը վերընտրվեց ՀՀԿ Մալաթիա–Սեբաստիա... ավելին →
Ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետական Կուսակցության Շենգավիթի տարածքային գրասենյակում տեղի ունեցավ նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը։ ՀՀԿ Շենգավիթ տարածքայինի նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման արարողությունից հետո, տեղի ունեցավ տարածքայինի խորհրդի նիստ, որի ընթացքում ՀՀԿ Շենգավիթ տարածքային կազմակերպության նախագահ վերընտրվեց Մարտին Սարգսյանը, իսկ նախագահի տեղակալներ՝ Արմեն Սարգսյանն ու Արայիկ Աբրահամյանը: ավելին →
Խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում
Ապրիլի 23-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ «Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվությունը, ճանապարհային անվտանգության ապահովման միջոցների կիրառումը եւ ավտոկայանատեղերի գործունեության կազմակերպումը» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, գործադիր մարմնի համապատասխան գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ: Լսումները վարում էին ԱԺ պաշտպանության, ազգային... ավելին →
Էդուարդ Շարմազանովն ընդունեց Լիտվայի ազգային պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը
ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը ապրիլի 23-ին ընդունեց Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յոուզաս Օլեկասի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը եւ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Էդուարդ Շարմազանովը գոհունակությամբ արձանագրեց, որ վերջին տարիներին նշանակալից առաջընթաց է արձանագրվել Հայաստան-Լիտվա... ավելին →
Ուխտագնացություն ԼՂՀ Մարտակերտի շրջան
Մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար, ազատամարտիկ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ ուխտագնացություն է կազմակերպվել ԼՂՀ Մարտակերտի շրջան՝ ի հիշատակ Արցախյան ազատամարտի ժամանակ այդ շրջանում զոհված շենգավիթցի 14 ազատամարտիկների: Զոհված ազատամարտիկների ընտանիքի անդամաների ու հարազատների հետ ուխտագնացությանը մասնակցել են նաև ԵԿՄ վարչության անդամներ Մուշեղ Ղազարյանը և Գառնիկ Հովսեփյանը: Այցելության շրջանակում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշաքար է տեղադրվել:... ավելին →