Լուրեր

Նոր կուսակցականներ ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա տ/կ-ում

26.11.2015

Նոյեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպությունում տեղի ունեցավ շուրջ 50 նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, թիվ 7 ընտրատարածքի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Դավիթ Օհանյանը: ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա տարածքայինի նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման արարողությունից հետո, տեղի ունեցավ տարածքայինի խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվեցին մի շարք օրակարգային հարցեր:

 

← Վերադառնալ ցուցակին