Լուրեր
Վարչական բոլոր շրջաններում շարունակվում են պարտադիր բարեկարգման աշխատանքները
Երևանի սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման կարգը հաստատելու մասին Երևանի ավագանու որոշման համաձայն` վարչական բոլոր շրջաններում շարունակվում են հարակից տարածքների բարեկարգման և խնամքի ապահովման աշխատանքները: Զուգահեռ շարունակվում է ծանուցումների և սխեմաների տրամադրման գործընթացը, որով յուրաքանչյուր տնտեսվարողի համար մատնանշվում է իր կողմից բարեկարգվելիք տարածքի սահմանները: Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ... ավելին →
Տիգրան Սարգսյանը ծանոթացել է արտադրական ձեռնարկության ներդրումային ծրագրերին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է պլաստմասե տարաներ արտադրող «Օվալ պլաստիկ» ընկերություն: Կառավարության ղեկավարը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի և ձեռնարկության ղեկավարների ուղեկցությամբ շրջել է արտադրամասերով՝ ծանոթացել արտադրական գործընթացներին և ընկերության առաջիկա ծրագրերին: ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկանային կազմակերպությունն ընկերությանն արդեն իսկ տրամադրել է 140 մլն դրամի վարկ, ևս 60 մլն դրամ նախատեսում... ավելին →
Վարչապետն ընդունել է լեգենդար մարզիկ Սերգեյ Բուբկային
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, լեգենդար մարզիկ Սերգեյ Բուբկային: Կառավարության ղեկավարը ողջունել է ճանաչված մարզիկի այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն կնպաստի մեր երկրում աթլետիկայի և ընդհանրապես սպորտի զարգացմանն ու մասսայականացմանը երիտասարդների շրջանում: «Երիտասարդ տարիներին մենք հպարտանում և մեծ ոգևորություն էինք ապրում Ձեր հաջողություններով: Ուրախ ենք, որ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի հետ հաստատել եք... ավելին →
Տիգրան Սարգսյանը Միլան Ցաբրնոխի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության ղեկավարը ողջունել է Երևանում ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության բյուրոյի նիստի անցկացումը, որը մեկնարկել է հոկտեմբերի 30-ին: Վարչապետը նշել է, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը մեր երկրի առաջնայնություններից մեկն է, ուստի անհրաժեշտ է գտնել երկկողմ փոխգործակցության ընդլայնման համապատասխան բանաձև:... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հնդկաստանի խորհրդարանական պատվիրակությանը
Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հնդկաստանի Բարի կամքի խորհրդարանական պատվիրակությանը` խորհրդարանական հարաբերությունների պետնախարար Պաբան Սինգհ Գաթովարի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի հետ ունեցած ջերմ բարեկամական հարաբերությունները, որոնք սկիզբ են առնում դեռեւս 16-րդ դարից: Նա կարեւորեց Հնդկաստանի հետ կապերի հետագա խորացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով` գոհունակությամբ նշելով, որ... ավելին →
Վարչապետը շնորհավորել է հայ ոսկերիչներին մասնագիտական տոնի առթիվ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում ընդունել է Հայ ոսկերիչների համաշխարհային միության անդամներին, ովքեր Հայաստան են ժամանել՝ մասնակցելու Ոսկերչի ազգային օրվա շրջանակում անցկացվող «Երևան շոու-2013» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացմանը: «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ Ոսկերչի ազգային օրվա կապակցությամբ: ՀՀ կառավարությունը, գնահատելով ոսկերիչների դերը Հայաստանի տնտեսության զարգացման... ավելին →