Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Բելառուսի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը
Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Վիկտոր Գումինսկու գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը ողջունեց հյուրերին Ազգային ժողովում եւ նշեց, որ Բելառուսի պատվիրակության այցը եւս մեկ անգամ ընդգծում է երկու երկրների բարեկամական հարաբերությունները եւ Հայաստանի ու Բելառուսի միջեւ բազմակողմ համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամությունը: Գալուստ Սահակյանը գոհունակությամբ նշեց, որ... ավելին →
Վարչապետն ընդունել է ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենին
Վարչապետ Հովիկ Աբրահմյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալիի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցությունը և հիշեցրել, որ ներկա դրությամբ համատեղ իրականացվում է 15 ծրագիր՝ 518 մլն դոլար ընդհանուր ծավալով: « Մենք ցանկանում ենք որակապես նոր հիմքերի վրա դնել Համաշխարհային բանկի հետ փոխգործակցությունը և էլ ավելի ակտիվացնել երկկողմ փոխհարաբերությունները՝... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստին: Նիստի օրակարգում ընդգրկված խորհրդի նախագահի ընտրության հարցի քննարկման շրջանակում խորհրդի անդամներն առաջադրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունը: Առաջադրմանը հաջորդած բաց քվեարկության արդյունքում Տարոն Մարգարյանը միաձայն ընտրվել է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային... ավելին →
Հովիկ Աբրահամյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել դեսպանի գործունեությունը հայ-չինական հարաբերությունների ընդլայման և խորացման գործում: « Ձեր առաքելության ժամանակահատվածում հայ-չինական փոխգործակցությունը ձեռք է բերել որակական նոր մակարդակ և Ձեր գործունեությամբ մեծապես նպաստել եք այդ գործընթացին »,- նշել է Հովիկ Աբրահամյանը: ... ավելին →
ԵՄ խորհրդատվական խումբն ամփոփեց իր աշխատանքները ՀՀ Ազգային ժողովում
Սեպտեմբերի 12-ին ԵՄ խորհրդատվական խումբն ամփոփեց ԵՄ մոտարկման եւ կառավարման ու ԵՄ-Հայաստան խորհրդարանական ոլորտներում իրականացված աշխատանքները: Միջոցառման նպատակն էր ներկայացնել արդյունքները եւ շեշտել այն հիմնական խնդիրները, որոնց լուծման արդյունքում կբարելավվի ՀՀ ԱԺ աշխատանքը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ Հայաստանում ԵՄ... ավելին →
Հանդիպում Անտվերպենի համալսարանի ուսանողների հետ
Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հանդիպեց Բելգիայի Անտվերպենի համալսարանի պրոֆեսոր Լիլիան վան Հոֆի եւ մի խումբ ուսանողների հետ: Ուսանողները Հայաստան էին եկել Երեւանի պետական համալսարանի եւ Անտվերպենի համալսարանի ուսանողների փոխանակման ծրագրով: Արտակ Դավթյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, ներկայացրեց ՀՀ ԱԺ օրենսդրական եւ ներկայացուցչական գործունեությունը: Ծավալված զրույցի... ավելին →