Լուրեր

Քաղաքապետին են ներկայացվել «Վերնիսաժի» բարեկարգման և արդիականացման լրամշակված նախագծերը

22.04.2016

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին են ներկայացվել մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի «Վերնիսաժի» հատվածի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման և բարեկարգման նախագծերի լրամշակված տարբերակները:
Նախագծող խմբի անդամները վստահեցրել են, որ հաշվի են առնվել շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հանրային բաց քննարկումների և լսումների ժամանակ ներկայացված, ինչպես նաև գրավոր ուղարկված առաջարկները, որոնք մասնագետների կողմից ուսումնասիրվել են, և դիտարկելով դրանց իրագործման հնարավորությունը` որոշները ներառվել են նախագծերում:


Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ընդգծելով Գլխավոր պողոտայի առանձնահատուկ նշանակությունը Երևանի համար, ինչպես նաև մայրաքաղաքում կանաչ տարածքների պահպանման և ընդլայնման կարևորությունը, հատկանշել է, որ տարածքի բարեկարգման վերջնական նախագիծը պետք է փոխընդունելի լինի շահագրգիռ բոլոր կողմերի համար: 

← Վերադառնալ ցուցակին