Լուրեր

Մայրաքաղաքում տոնական միջոցառումները կմեկնարկեն դեկտեմբերի 17-ից11.12.2013

Մայրաքաղաքում տոնական միջոցառումները կմեկնարկեն դեկտեմբերի 17-ից

 2014 թվականի ամանորյա տոնակատարությունները մեկնարկելու են 2013թ. դեկտեմբերի 17-ին՝ ամանորյա առաջին բացօթյա համերգով և խորհրդանշական միջոցառմամբ, երբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիսավորությամբ միացնելու է հանրապետության գլխավոր տոնածառի և մայրաքաղաքի տոնական լույսերը, ինչպես նաև բոլոր վարչական շրջանների կենտրոնական հրապարակների տոնածառերի լույսերը, ինչին հաջորդելու է մեծ հրավառությունը՝ Հանրապետության հրապարակում: <<Բոլոր վարչական շրջաններում ընթացքի մեջ են մայրաքաղաքի... ավելին →

Երևանի քաղաքապետարանը հետևողական է ստացված դիմումների և ընթացքի մեջ գտնվող հարցերի կարգավորման գործում11.12.2013

Երևանի քաղաքապետարանը հետևողական է ստացված դիմումների և ընթացքի մեջ գտնվող հարցերի կարգավորման գործում

 Սահմանված ժամանակացույցով Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները, ինչը բնակիչների համար լավ հնարավորություն է բարձրաձայնելու իրենց հուզող հարցերն ու ներկայացնելու առաջարկները: Նոյեմբեր ամսվա ընթացքում Երևանի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելություններին մասնակցել է 68 քաղաքացի: Բարձրացված բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ կամ համապատասխան լուծումներ: Յուրաքանչյուր հինգշաբթի վարչական... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ11.12.2013

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Լատվիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիտա Գավելեի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը: Ողջունելով հյուրին՝ Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է նրան Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի դեսպանի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ Երևանի ու Ռիգայի միջև ձևավորված բարեկամական ջերմ հարաբերությունները, որոնք այս տարվա հուլիսին կնքված... ավելին →

Վարչապետը հանդիպել է հանրահայտ ջութակահար Պինկաս Ցուկերմանին11.12.2013

Վարչապետը հանդիպել է հանրահայտ ջութակահար Պինկաս Ցուկերմանին

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր Պինկաս Ցուկերմանին, ով Երևան է ժամանել այսօր` մասնակցելու «Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 14-րդ համերգաշրջանի փակման համերգին: Արամ Խաչատրյան համերգասրահում նա հանդես կգա «Կամերատա Զալցբուրգ» նվագախմբի հետ՝ որպես դիրիժոր և մենակատար: Հյուրը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և ՀՀ մշակույթի նախարարությանը՝ համերգի կազմակերպմանը ցուցաբերած պետական աջակցության... ավելին →

Մասսայականություն և վարպետություն10.12.2013

Մասսայականություն և վարպետություն

 2013թ .դեկտեմբերի 8-ին Տ. Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանը անցկացվեց ՀՀԿ տարածքային կազմակերպությունների հավաքական թիմերի մասնակցությամբ 11-րդ ավանդական մարզական խաղերի ծրագրով արագ շախմատի թիմային-անհատական մրցաշարի 2-րդ եզրափակիչ փուլը: Մրցաշարի թիմային առաջնությանը մասնակցություն ունեցան կուսակցության 17 տարածքային կազմակերպությունների թիմեր, որոնցից յուրաքանչյուրը համալրված էր 2 տղամարդ և 1 կին խաղացողներով, իսկ անհատական առաջնությունում իրենց ուժերը չափեցին արդեն 20... ավելին →

Երևանի ավագանին հաստատել է Երևան քաղաքի զարգացման քառամյա ծրագիրը10.12.2013

Երևանի ավագանին հաստատել է Երևան քաղաքի զարգացման քառամյա ծրագիրը

 Դեկտեմբերի 10-ին գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանու հաստատմանն են ներկայացվել Երևանի զարգացման 2014-2017թթ. քառամյա, ինչպես նաև 2014թ. միամյա ծրագրերը, որոնց հիմնական նպատակը, ինչպես այն ներկայացնելիս նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, քաղաքային տնտեսության զարգացման ուղղությունները նախանշելն է՝ հաշվի առնելով առկա հիմնախնդիրները, որոնք փաստաթղթերում ներկայացված են ըստ առանձին ոլորտների: Ծրագրերի... ավելին →