Լուրեր

16.12.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հոր մահվան կապակցությամբ

«Մեծարգո պարոն Նախագահ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Ձեր սիրելի հոր՝ Ազատ Սարգսյանի մահվան կապակցությամբ: Այս դժվարին պահին կիսում ենք Ձեր մեծ վիշտը եւ մեր զորակցությունը հայտնում Սարգսյանների ընտանիքին»:  ավելին →

ՀՀԿ գրասենյակում տեղի ունեցավ քննարկում «Հայաստանի ինտեգրումը Եվրասիական տարածքում » թեմայով14.12.2013

ՀՀԿ գրասենյակում տեղի ունեցավ քննարկում «Հայաստանի ինտեգրումը Եվրասիական տարածքում » թեմայով

 Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ՀՀԿ գրասենյակում տեղի ունեցավ քննարկում  « Հայաստանի ինտեգրումը Եվրասիական տարածքում »  թեմայով: Քննարկումը անցկացնում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Քննարկմանը ներկա էին ՀՀԿ խորհրդի անդամներ, ԱԺ պատգամավորներ, նախարարներ, փոխնախարարաներ, մարզպետներ, ոլորտի մասնագետներ: Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալը՝ Կարինե Մինասյանը, ներկայացրեց Մաքսային միությանը ՀՀ ինտեգրման բանակցային գործընթացների ժամանակագրությունը, կառավարության կատարած... ավելին →

Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների նախագահները մասնակցեցին խորհրդաժողովի14.12.2013

Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների նախագահները մասնակցեցին խորհրդաժողովի

Դեկտեմբերի 14-ին Լոռու մարզի Թուֆենկյան կենտրոնում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ տեղի ունեցավ «Հայ-վրացական միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները» թեմայով խորհրդաժողով, որին մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, երկու երկրների խորհրդարանների մշտական հանձնաժողովների նախագահներ, պատգամավորներ եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչներ: Երկօրյա... ավելին →

Աշխատանքային հանդիպում ԱՄՆ ՄԶԳ Հայաստան Առաքելության ղեկավարի եւ ՀՀ ԱԺ կին պատգամավորների միջեւ13.12.2013

Աշխատանքային հանդիպում ԱՄՆ ՄԶԳ Հայաստան Առաքելության ղեկավարի եւ ՀՀ ԱԺ կին պատգամավորների միջեւ

Դեկտեմբերի 13-ին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, պատգամավորներ Շուշան Պետրոսյանը եւ Ռուզաննա Մուրադյանը հանդիպեցին ԱՄՆ ՄԶԳ Հայաստան Առաքելության ղեկավարի Քերեն Հիլիարդի հետ: Քերեն Հիլիարդը կին պատգամավորներին ներկայացրեց ԱՄՆ ՄԶԳ Հայաստան Առաքելության ռազմավարությունը, գործունեության ուղղությունները եւ առաջնահերթությունները: Առաքելության ղեկավարը նշեց, որ ԱՄՆ ՄԶԳ կողմից Հայաստանը ներառվել է այն 20 երկրների շարքում, որոնց ԱՄՆ աջակցելու է... ավելին →

Օդային հաղորդակցության ոլորտի ազատականացման նոր փուլը12.12.2013

Օդային հաղորդակցության ոլորտի ազատականացման նոր փուլը

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Օդային փոխադրումների ազատականացման ու բաց երկնքի քաղաքականության ներդրմանն ուղղված միջոցառումներն ապահովելու բնագավառում ՀՀ կառավարությունը իրավասություններ է վերապահել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը: Որոշմամբ սահմանվել է, որ ՀՀ կառավարության և օտարերկրյա պետությունների կառավարությունների միջև օդային հաղորդակցության ոլորտում կնքված միջազգային պայմանագրերում փոփոխություն և լրացում կատարելու,... ավելին →

Վարչապետ Տիգրան Սարգսյանի եզրափակիչ ելույթն Ազգային ժողովում ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի օրինագծի քննարկման ժամանակ12.12.2013

Վարչապետ Տիգրան Սարգսյանի եզրափակիչ ելույթն Ազգային ժողովում ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի օրինագծի քննարկման ժամանակ

 Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ, թույլ տվեք առաջին հերթին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհակալություն հայտնել քննարկումների համար, որոնք տեղի ունեցան Ազգային ժողովում: Հանձնաժողովները, պատգամավորները, շաբաթների ընթացքում հարցեր էին տալիս պետական բյուջեի վերաբերյալ, և մենք հնարավորություն ունեինք ներկայացնել պարզաբանումներ: Այս քննարկումների արդյունքում բազմաթիվ առաջարկություններ ընդունվեցին, իսկ տասնյակ առաջարկություններ դարձան... ավելին →