Լուրեր

03.09.2014

Վարչապետի մոտ քննարկվել են գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը

  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են գործարար միջավայրի բարելավման, տնտեսական հավասարաչափ զարգացման և երկրում տնտեսական ակտիվության մակարդակի բարձրացման նպատակով ՀՀ գերատեսչությունների կողմից առաջարկվող մի շարք միջոցառումներ: Մասնավորապես քննարկվել են սահմանամերձ գյուղական համայնքներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին այդ գործունեության մասով առաջացող հարկերից ազատելու հնարավորություններն ու մեխանիզմները,... ավելին →

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին03.09.2014

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին

 ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 3-ի հերթական նիստում քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց մի խումբ օրենսդրական նախաձեռնությունների, որոնք կընդգրկվեն ԱԺ հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում: ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որում... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ Անկախության օրվա առթիվ02.09.2014

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ Անկախության օրվա առթիվ

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 23-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին: Ուղերձում ասված է. «Հարգարժան պարոն Ղուլյան, ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 23-րդ տարեդարձի առթիվ: Արցախի պետական տոն լինելով՝ այն իր էությամբ, իմաստով ու... ավելին →

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության օրվա առթիվ02.09.2014

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության օրվա առթիվ

 Հարգարժան պարոն Հարությունյան, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Արցախի ժողովրդին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ: Հանուն ազատության մղած պայքարի ընթացքում Արցախի անկախության նվաճումը հայոց պատմության մեծագույն ձեռքբերումներից է, որը հնարավոր դարձավ հայության բոլոր հատվածների միասնականության, հայ զինվորի անպարտ ոգու և ինքնուրույն իր ճակատագիրը տնօրինելու հայ ժողովրդի հաստատուն կամքի դրսևորման... ավելին →

Հայրապետ Գալստյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով02.09.2014

Հայրապետ Գալստյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է ՀՀ առողջապահության նախարարության Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, հանդիպել կենտրոնի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանին և բուժանձնակազմին: Շնորհակալություն հայտնելով վարչապետին կենտրոն այցելելու համար՝ Հայրապետ Գալստյանը հակիրճ ներկայացրել է բուժհաստատության գործունեությունը: Տեղեկացվել է, որ կենտրոնում ներկայում աշխատում է 570 մարդ, որոնցից 180-ը՝ բժիշկներ: Կենտրոնը տարեկան... ավելին →

«Մեր նպատակը արձանագրություն կազմելը չէ, այլ տարածքները մաքուր և բարեկարգ պահելը». քաղաքապետ Տարոն Մարգարյան02.09.2014

«Մեր նպատակը արձանագրություն կազմելը չէ, այլ տարածքները մաքուր և բարեկարգ պահելը». քաղաքապետ Տարոն Մարգարյան

 Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման տարեկան ծրագրով մայրաքաղաքում շարունակվում են փողոցների հիմնանորգման աշխատանքները: 23 փողոցներից 6-ում հիմնանորոգումն ավարտվել է և հանձնվել են շահագործման: Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Հրազդանի կիրճի փլուզված ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքների հետ կապված՝ շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ շինարարությունն ամբողջությամբ ավարտվել է, և այն ևս... ավելին →